15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բա ամոթ չի, որ օֆշորում պաշտոն չունես

Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի նշանակման հարցի քննարկմանը ԱԺ խմբակցությունները հանդես եկան ամփոփիչ ելույթով: ՕԵԿ խմբացության ղեկավար  Հեղինե Բիշարյանը նշեց, որ իր համար ողջունելի է Դավթյանի թեկնածությունը: «Դավթյանի մասով ողջունեցի՝ ինչու, որովհետև կենսագրությունը ցույց է տալիս, որ երկար ճանապարհ է անցել, գնահատվել է և այսօր ծանր ժառանգությամբ պատասխանատվություն է վերցնելու իր ուսերին, որին մենք աջակցելու ենք»,-ասաց նա: Բիշարյանն անուղղակի կերպով զուգահեռներ անցկացրեց վարչապետի նշանակմանը և նշեց, թե ընդունված է այսօր պաշտոնի նշանակել նրանց, ովքեր օֆշորում բիզնեսներ ունեն:

«Ասում են՝ բա ամոթ չի, որ նշանակվում ես պաշտոնի ու օֆշորում պաշտոն չունես»,-ասաց նա և շարունակեց. «Ասում են՝ այսօր Սինգապուր են ստեղծում, Սինգապուր ունենալու հանար անհրաժեշտ է ՀՀ-ին վերադարձնել 29 մլն դոլարը»: Վերջում նա հայտարարեց, թե ՕԵԿ պատգամավորները ազատ են քվեարկության համար: ՀՅԴ-ի անունից խոսեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, թե իրենք ընդունել են արագացված ռեֆորմեր իրականացնելու անհրաժեշտությունը և նշեց, որ նույնն ակնկալում են նաև Դատախազության համակարգից: Ռուստամյանը նշեց, որ ազատ, թափանցիկ լինելու ընկալումը թեկնածուի ծրագրից զգացին, ինչպես նաև երաշխավորված ընկալումը միասական համակարգի, ուստի հաջողություն են մաղթում: «Մենք կողմ ենք քվեարկելու»,-ասաց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ համակարգում գլխավոր դատախազը ոչ թե կատարում է սահմանադրական պարտականություները, այլ աշխատում է որպես պարտակման գործիք: Նա հիշեցրեց, որ քանի որ նախկինի՝ Կոստանյանի քվեարկությունը տեղի ունեցավ խայտառակ կեղծարարությամբ, և ՀԱԿ-ի դեմ հակապետական օպերացիա իրականացվեց, այդ իսկ պատճառով որոշում են ընդունել չմասնակցել նման քվեարկություններին և նաև չնշանակել ՀԱԿ-ից անդամ ընտրական ժամանակավոր հանձնաժողովում: «Չենք մասնակցելու ով էլ որ լինի»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  համոզված է՝ Արթուր Դավթյանը կփոխի խաղի կանոնները: Նա անդրադարձավ ընդդիմադիրների ելույթին և նշեց, թե նրանցից ոչ մեկն իրենց հաճախորդը չեն: «Մենք հաճախորդների տեղ չունենք, կարիքն էլ չունենք»: Ապա թեկնածուին խորհուրդ տվեց լսել բարեփոխումների կոչերին, համագործակցել ԱԺ-ի հետ: Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Արթուր Դավթյանի թեկնածությանը և կոչ արեց նաև իր ոչ կուսակից գործընկերին կողմ քվեարկել: Նշենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից որևէ մեկը չխոսեց, իսկ ԲՀԿ-ի տեսակետն արդեն իսկ ներկայացրել էր խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և հայտարարել, որ ԲՀԿ կուսակցության անդամ պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը: Արթուր Դավթյան էլ իր եզրափակիչ խոսքում ընդգծեց, որ  ավելի օգտակար կլիներ, եթե հարցադրումներ ու ասելիքներն վերաբերեին բուն նյութին և ավելի մասնագիտական լինեին: Նա շնորհակալություն հայտնեց առաջարկների համար և խոստացավ դրանք քննարկել և հաշվի առնել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ