Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող Ա. Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց. ՀՔԱՎ
2016 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Ազարյանի, քննության առնվեցին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. հունիսի 2-ի վճռի դեմ տուժողի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի և ամբաստանյալ Անահիտ Պետրոսյանի ու վերջինիս պաշտպան Արայիկ Ղազարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները:
Հիշեցնենք, որ Ա. Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու` այն է բժշկական բնույթի պաշտոններ վարելու և բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով։
Դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալ Ա. Պետրոսյանը, վերջինիս շահերի պաշտպան Ա. Ղազարյանը, մեղադրող Գոռ Ալոյանը, տուժողներիի իրավահաջորդներ Սերգեյ Ամիրխանյանը, Հ. Հովհաննիսյանը և վերջինիս ներկայացուցիչ Ա. Չատինյանը: Ս. Ամիրխանյանի ներկայացուցիչներ Կարինե Անդրեասյանը և Գարիկ Գալիկյանը չէին ներկայացել դատական նիստին: Դատավարության մասնակիցները չառարկեցին դատական նիստը նրանց բացակայությամբ անցկացնելու դեմ:
Դատարանը ճշտեց բացարկի միջնորդությունների բացակայության հարցը, որից հետո ամբաստանյալի պաշտպան Ա. Ղազարյանը երկու միջնորդություն ներկայացրեց դատարանին: Նա նախ խնդրեց արգելել զանգվածային լրատվամիջոցների կողմից դատական նիստի նկարահանումը՝ պատճառաբանելով, որ առաջին ատյանի դատարանում դատական նիստերի լուսաբանումը միակողմանի է եղել:
Շարունակությունը՝ այստեղ http://hcav.am/events/