25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սարի թաղի գործով մեղադրվող Վահագն Ղումաշյանի խափանման միջոցը փոխվել է

Երեւան քաղաքի Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգությունների գործով վերացվել էմեղադրյալ  Վահագն Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների Սարի թաղ թաղամասում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի՝ 2016 թվականի սեպտեմբերի  14-ի որոշմամբ վերացվել է մեղադրյալ Վահագն Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նկատի ունենալով, որ վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ