22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ազգությամբ թուրք երիտասարդը մասսայական սպանություն է իրականացրել Վաշինգտոնում /ֆոտո/

Օրերս ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում։ Զինված տղամարդը կրակ է բացել Cascade Mall առեւտրի կենտրոնում, ինչի արդյունքում 5 հոգի է մահացել՝ 4 կին եւ մեկ տղամարդ։ Ինչպես պարզվել է, հանցագործը թուրք է՝ ծագումով Ադանայից Արքան Չեթինը։ 20-ամյա Արքան Չեթինի անձը բացահայտվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրապարակել է առևտրի կենտրոնի անվտանգության տեսախցիկներից ստացված […]

Հիասթափված. Հրապարակ

Այս օրերին շատ է քննարկվում՝ համաներում կլինի, թե ոչ։ Հանրության մի ստվար զանգված դրան է սպասում։ Երեք տարի է՝ Սերժ Սարգսյանը համաներում չի հայտարարել, սպասվում էր, որ այս տարի, Անկախության 25-ամյակի առթիվ, ՀՀ նախագահի հրամանով աննախադեպ մեծ ծավալի համաներում կշնորհվի, որը կտարածվի սովորականից ավելի շատ դատապարտյալների վրա։ Բայց անկախության տոնն անցավ, համաներման որոշում այդպես էլ […]

«Deutsche Welle»-ն դատի է տվել Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարությանը

Գերմանական «Deutsche Welle» (DW) մեդիաընկերությունը Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարության դեմ հայց է ներկայացրել Անկարայի դատարան: Մեդիաընկերությունը պահանջում է վերադարձնել սպորտի և երիտասարդության նախարար Աքըֆ Չաղաթայ Քըլըչի հետ հարցազրույցի առգրավված տեսանյութը: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հիշեցնում է,, որ սեպտեմբերի 5-ին Անկարայում DW-ի «Conflict zone» հաղորդումը հյուրընկալել էր սպորտի և երիտասարդության նախարարին: Հաղորդման նկարահանումից հետո  նախարարի […]

Արփինե Հովհաննիսյանին առաջարկել են շարունակել պաշտոնավարել

ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին առաջարկել են շարունակել պաշտոնավարել: «Ասում եմ, որ եղել է առաջարկ, նշանակումը կլինի թե ոչ, կտեսնեք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց նախարարի պաշտոնակատարը: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե պետք է պրիմիտիվ գողություններին վերջ տալ՝ նա  նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել Կարեն Կարապետյանի հայտարարությանը, և ըստ նրա՝ վարչապետի […]

Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր

Թուրքիայում՝ Մարդին նահանգում, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինվորներ փոխադրող միկրոավտոբուս են պայթեցրել: Պայթյունն իրականացվել է ճանապարհին տեղադրած հեռակառավարվող ռումբի միջոցով: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է թուրքական բանակի 3 զինծառայող, կա 8 վիրավոր, նրանք եւս զինծառայողներ են։ Հաղորդվում է, որ քուրդ գրոհայիններին հայտնաբերելու նպատակով շրջանում անվտանգության ուժերի կողմից լայնամասշտաբ գործողություն է մեկնարկել:

Թափառաշրջիկը՝ խոշոր «ներմուծող»․ ուշագրավ դեպք

 Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անօրինական ներմուծման ուշագրավ դեպք: Գյումրի քաղաքի բնակիչ, ֆիզիկական անձ, Կ.Ս.-ի անունով 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են ներմուծվել ավելի քան 17 մլն դրամ ընդհանուր արժեքով շուրջ 40 տոննա տարատեսակ ապրանքներ՝ դդում, կիվի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանան, ցորեն, կիտրոն, թուրինջ և արևածաղիկ: Ստանալով համապատասխան տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության […]

Կանաչավուն զանգվածը թաքցրել էր հեռախոսի լիցքավորման սարքի մեջ

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հսկիչ անցագրային կետում անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Ն.-ին: Վերջինիս մոտ գտնվող պոլիէթիլենային տոպրակի միջից հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսների լիցքավորիչ 3 սարքերի մեջ թաքցված, 52,5 գրամ ընդհանուր քաշով պոլիմերային թաղանթներով փաթեթավորված […]

Պետեկամուտների կոմիտեն բացահայտում է

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը Բագրատաշենի, Բավրայի և Մեղրիի մաքսակետերում կանխել է մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր: Մասնավորապես` վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում մի քանի դեպքով հայտնաբերել են շուրջ 1,5 տոննա թուրքական և վրացական ծագման լոլիկ: Մաքսանենգները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով` ապրանքը թաքցրել են բեռնատար ավտոմեքենաների բեռնախցիկներում հատուկ պատրաստված թաքստոցներում: Վարչության աշխատակիցները կանխել են […]

Ի՞նչ կբերի բարեփոխումը (վիդեո)

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն անդրադառնում է այն հարցին, թե ինչ կտա Արցախին սահմանադրական բարեփոխումը: «Ոչ դրական, ոչ բացասական առումով Արցախի սահմանադրական փոփոխությունից ոչինչ չի փոխվի»,-ասում է սահմանադրագետը: Դիտեք տեսանյութը:

Զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի