19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Deutsche Welle»-ն դատի է տվել Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարությանը

Գերմանական «Deutsche Welle» (DW) մեդիաընկերությունը Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարության դեմ հայց է ներկայացրել Անկարայի դատարան: Մեդիաընկերությունը պահանջում է վերադարձնել սպորտի և երիտասարդության նախարար Աքըֆ Չաղաթայ Քըլըչի հետ հարցազրույցի առգրավված տեսանյութը:

Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հիշեցնում է,, որ սեպտեմբերի 5-ին Անկարայում DW-ի «Conflict zone» հաղորդումը հյուրընկալել էր սպորտի և երիտասարդության նախարարին: Հաղորդման նկարահանումից հետո  նախարարի հանձնարարությամբ  հաղորդման տեսաձայնագրությունն առգրավվել էր: Գերմանական մեդիաընկերությունը նախարարությունից պահանջել էր առգրավված տեսանյութը մեկ օրվա ընթացքում վերադարձնել, սակայն ապարդյուն: Նախարարությունը տեսանյութը չէր վերադարձրել անգամ DW-ի փաստաբանների պահանջից հետո:

Թուրքական  նախարարության դիրքորոշումն արժանացել է մեդիաընկերության գլխավոր տնօրեն Պետեր Լիմբուրգի քննադատությանը: «Այս դեպքն իրավական պետության սկզբունքների և ժողովրդավարության հետ անհամատեղելի է: Թուրքական կողմից պահանջում ենք անմիջապես վերադարձնել տեսանյութը»:

Թեմայի առնչությամբ հայտարարություն է արել նաև DW-ի հեռարձակման խորհրդի նախագահ Կարլ Յուստեն: «Շատ մտահոգիչ է, որ  թուրք նախարարի հետ արված հարցազրույցի տեսանյութը հետ ստանալու համար ստիպված ենք դատարան դիմել»:

Ըստ Յուստենի՝ այն, ինչ կատարվում է Թուրքիայում խոսքի ազատության ոլորտում, անընդունել է: «DW-ի պարտականությունն է Թուրքիայում ապրող մարդկանց ընդգրկուն և անկողմնակալ տեղեկություն տրամադրել, ինչպես նաև ներկայացնել Գերմանիայի դիրքորոշումը»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ