14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կանաչավուն զանգվածը թաքցրել էր հեռախոսի լիցքավորման սարքի մեջ

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հսկիչ անցագրային կետում անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Ն.-ին:

Վերջինիս մոտ գտնվող պոլիէթիլենային տոպրակի միջից հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսների լիցքավորիչ 3 սարքերի մեջ թաքցված, 52,5 գրամ ընդհանուր քաշով պոլիմերային թաղանթներով փաթեթավորված կանաչ գույնի բուսական խոնավ զանգված, պոլիմերային զիպ փականով տոպրակի մեջ լցված, 11,9 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշիացված զանգված,  ընդհանուրը 2,7 գրամ քաշով շագանակագույն փոշիացված զանգված և 0,5 գրամ ընդհանուր քաշով, պոլիմերային թաղանթով փաթեթավորված սպիտակ դեղահաբի կտորներ:

Իրականացվում է հետաքննություն:

xx

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ