04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ազգությամբ թուրք երիտասարդը մասսայական սպանություն է իրականացրել Վաշինգտոնում /ֆոտո/

Օրերս ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում։ Զինված տղամարդը կրակ է բացել Cascade Mall առեւտրի կենտրոնում, ինչի արդյունքում 5 հոգի է մահացել՝ 4 կին եւ մեկ տղամարդ։

Ինչպես պարզվել է, հանցագործը թուրք է՝ ծագումով Ադանայից Արքան Չեթինը։

20-ամյա Արքան Չեթինի անձը բացահայտվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրապարակել է առևտրի կենտրոնի անվտանգության տեսախցիկներից ստացված տեսագրություններն ու նկարները: Չեթինին ճանաչող մարդիկ ոստիկանությանը տեղեկացրել են նրա ով լինելու մասին:

Սոցցանցերից հավաքագրված տեղեկության համաձայն՝ Չեթինի մայրը՝ Հաթիջեն, ծագումով Ադանայից է: Նրա երկրորդ ամուսինը ամերիկաբնակ է: Արքան Չեթինն էլ ընտանիքի հետ շատ փոքր տարիքում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ:

Այժմ նա ձերբակալված է։

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ