23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հրանտը դեռ կմնա հիվանդանոցում, Հռիփսիմեին այսօր կհուղարկավորեն

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 20-ամյա Հրանտ Գասպարյանի վիճակը բավարար է գնահատվում: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից Henaran.am-ը տեղեկացավ, որ  20-ամյա երիտասարդը գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքների պատճառով դեռ գիտակցության հետ խնդիրներ ունի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի […]

Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության է ենթարկվել

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթից վերցվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ Ս.Ա.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ […]

Դանակահարված Լևոնը գնացել էր նշանածի աշխատավարձի հարցով.մանրամասներ

Երևանի Թերլեմեզյան փողոցում գտնվող Լրագրողների դպրոցում դանակահարված 22 ամյա Լևոն Սահակյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Արմենիա» բժշկական կենտրոնից Henaran.am-ը տեղեկացավ, որ Լևոնը միացված է արհեստական  շնչառության ապարատին: «Լևոն Սահակյանին վիրահատել են,  կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում»,-ասաց մեր զրուցակիցը: Նշենք, որ Լևոն Սահակյանը Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկ Տիգրան Սահակյանի որդին է և ինքն […]

«Մերսեդես Բենց E 220»-ի վարորդը վրաերթի է ենթարկել երիտասարդին ապա բախվել ուրիշ մեքենայի

Հոկտեմբերի 20-ին, ժամը 13-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 220» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Թ.-ին, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա բախվել ճամփեզրին կայանված «Օպել Վեկտրա»-ին: Արմեն Թ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:

Փոխոստիկանապետի դուստրը կստանա միլիոնները. Ժողովուրդ

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը՝ Լիա Հունանյանը, եւ ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն հաշտվել են։ Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ուներ նաեւ բժիշկների հետ։ Ավելին՝ գործընթացը հասել էր դատարան։ Այսպես՝ նախկին ոստիկանապետի դուստրը հայցերով դիմել էր դատարան, սակայն փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու […]

Գավառում դանակի եւ ատրճանակի գործադրմամբ խուլիգանությունը բացահայտվել է

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված եւ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել է կատարված ծանր հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ […]

«Հաց բերող» Արթուրի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս մասին տեղեկացրել է  փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Նշենք, որ change.org կայքում ստորագրահավաք է սկսվել Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Այնուհետև նրա մեղադրանքը փոխվեց, և այժմ նա […]

Որն է լինելու Կառավարության հաջողության բանալին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի համար անհասկանալի է՝ ինչպես կարելի է չնկատել ժողովրդավարությոն, իրավունքի գերակայություն, չտեսնել հանրային շահը կառավարության ծրագրում: «Եթե որոնեին ու ուզենային տեսնել հանրային շահի ոգին, այն կարող էին տեսնել ամբողջ ծրագրում»,-այսօր խորհրդարանում Կառավարության ծրագրին հավանություն տալու վերաբերյալ քննարկման ժամանակ արտահերթ ելույթի ժամանակ ասաց նախարարը: Նա հիշեց ընդդիմադիրներից Ռուբիկ Հակոբյանի ելույթը, թե շատ կարևոր  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի