23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Մամ, մեռնում եմ, հասեք, արնահոսում եմ…».մահացած ծննդկանի սկեսուրը պատմել է

Հոկտեմբերի 18-ին Վանաձորի ծննդատանը մահացած ծննդկանի` 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ կատարվածի միակ մեղավորները ծննդատան աշխատակիցներն են՝ ծնունդն ընդունող բժիշկ Արսեն Բալայանը և բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը: «21 օր պառկել է հիվանդանոցում: 21-րդ օրը բժիշկներն առաջարկել են՝ եկեք դեղ դնենք, երեխեն ազատվի: Ասինք՝ հո ապասնի բան չկա՞, […]

Հայտարարություն տվողը պետք է խուսափի սուտ տեղեկություններ հայտնելուց. նախարարի պարզաբանումը (վիդեո)

«Քրեական օրենսգիրքը շատ հստակ տարանջատում է՝ որ դեպքում է դիտավորություն, որ դեպքում՝անզգուշություն»,-այսօր Ազգային ժողովում ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պարզվելու դիտավորությամբ, թե՞ անզգուշությամբ է արված սուտ մատնությունը. «Խոսքը վերաբերում է շատ ֆունդամենտալ մի գիտելիքի, որն ամրագրված է հենց օրենսգրքում»,-ասաց նա: […]

Իշխանությունն ու ընդդիմությունն եկան փոխհամաձայնության

Իշխանությունն ու ընդդիմությունն այսօր խորհրդարանում քննարկումների արդյունքում համաձայնության են եկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Սուտ հայտարարությունը տարբերակվելու է, այսինքն՝ տարբերակվելու են դիտավորությամբ արված և անփութությամբ արված, որովհետև եթե դիտավորությամբ է արված, թող, հա, քրեական պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե անփութությամբ է, նախատեսում ենք տուգանք՝ […]

Փախստականների ճամբարում լրագրողի աչքի առաջ բռնաբարել են թարգմանչուհուն

Ֆրանսիական Կալե քաղաքի փախստականների ճամբարում մի խումբ փախստականներ, դանակի սպառնալիքով, բռնաբարել են թարգմանչուհուն։ 38-ամյա թարգմանչուհին եղել է անկախ լրագրողի հետ, ով փաստագրական ֆիլմ էր նկարահանում փախստականների մասին։ Սկզբում փախստականները ցանկացել են լրագրողին թալանել, հետո հարձակվել են թարգմանչուհու վրա։ Թարգմանչուհին տեղափոխվել է հիվանդանոց, ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

25 ամյա Արմենը բռնվեց

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մարզահամերգային համալիրի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 57 երթուղու ավտոբուսում մի քաղաքացու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 55.000 դրամ, 1 ԱՄՆ դոլար: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը […]

Խարդախություն` խոշոր չափերով

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության վետերանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 10.10-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Վահե Լ.-ն, որը հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

Զինծառայողի մահվան գործով ներգրավված կարևոր վկան առերեսումից օրեր անց ավտովթարի է ենթարկվել.

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է ՀՀ ՊՆ Իջևանի զորամասում այս տարվա ապրիլի 25-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Հովհ. Պետրոսյանի իրավունքների պաշտպանությունը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբան Անի Չատինյանը: Վերջիններս մասնակցում են քրեական գործի շրջանակում իրականացվող քննչական գործողություններին: Տուժողի […]

Ավտովթարից երիտասարդ է մահացել. նրա դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Արմավիր-Գյումրի ավտաճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացել է Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 22-ամյա բնակիչ: Երիտասարդ տղայի դին  դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Ըստ shamshyan.com-ի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի ճանապարհից եւ գլորվելով՝ հայտնվել դաշտում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի