23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պաշտոնանկություններ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ են արվել Կապանի և Մեղրիի ոստիկանապետներ Արա Դավթյանը եւ Վարդան Ծատրյանը: Կապանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը, Մեղրիի նոր ոստիկանապետը ոստիկանության գնդապետ Կարեն Թադևոսյանն է:

Եղնուկյանը փոխել է որոշումը

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն այսօր առավոտյան դադարեցրել է հացադուլը: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Ավելի վաղ  Henaran.am-ը  հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին, արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանն առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ […]

Ինչպես է ՀԷՑ-ը հաշվիչների միջոցով խաբում սպառողներին. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է 5 մլն դրամի չափով տուգանել«Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։ Տուգանելու նախաձեռնության համար առիթ է հանդիսացել այն փաստը, որ ՀԷՑ-ը չի կարգավորել էլէներգիայի հաշվիչների գործունեությունը։ Բանն այն է, որ այս տարվա ապրիլին արզվել Էր, որ էլէներգիայի հազարավոր հաշվիչներ ժամային շեղումներով են գործում։ Ապրիլին ՀԷՑ-ին […]

Ինչպես են մեր երեխաներին օտարելու ընտանիքներից. կառավարության որոշումները

2015 թվականի դեկտեմբերի 2-ին և դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիր, որի կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից, մինչև 2016 թ․-ի ավարտը, պետք է ընդունվի նաև լեսբի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր /ԼԳԲՏ/  անձանց իրավունքների պաշտպանության վերաբերվող «Խտրականության դեմ» և միասեռականների ընտանեկան միությունները օրինականցնող ու յուվենալ արդարադատությանը […]

13 օր հացադուլի մեջ գտնվող Կարո Եղնուկյանը վատացել է

Արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանն առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա դուստրը` Էլմոն Եղնուկյանը: «Նա կորցրել է 9 կգ քաշ, ճնշումը բավականին ընկել է, դժվար է տեղաշարժվում է եւ խիստ թուլություն է զգում։ Խոսում է մեծ […]

Փախցրած ավտոմեքենան հայտնաբերվել է թալանված վիճակում

Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Կ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի եւ Աշտարակի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 18-ին, նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Երեւանից Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղ տանող ճանապարհի 12-րդ կմ-ին՝ թալանված վիճակում: Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանները մահացածի որդուց կաշառք են պահանջել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ Ռոման Օ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրենից պահանջել են 600 […]

Իրացվել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։ ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, իբր, պետք […]

Քննություն է տարվում` 32-ամյա ծննդկանի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքում արական սեռի կենդանածին պտղի ծննդաբերությունից հետո մահացել է  Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Վերջինս` որպես առաջնածին, բժշկական կենտրոն էր դիմել […]

«Շիրակ կենտրոնը» դիմել է ՊԵԿ-ի նոր ղեկավարին

Հարկային, ավելի քան ծանր բեռից ազատվելու ակնկալիքով «Շիրակ կենտրոնը» այսօր՝ հոկտեմբերի 19-ին, դիմել է նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին: Դիմումում մասնավորապես ասվում է.  «Հարգելի պարոն Հարությունյան. Լսելով Ձեր ելույթները եւ հույս ունենալով, որ Դուք արդարացի մոտեցում կցուցաբերեք եւ ճանապարհներ կգտնեք մեր՝  «Շիրակ կենտրոն» կազմակերպությանը ազատելու, անօթեւան եւ ծայրահեղ աղքատ ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի