15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քննություն է տարվում` 32-ամյա ծննդկանի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքում արական սեռի կենդանածին պտղի ծննդաբերությունից հետո մահացել է  Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Վերջինս` որպես առաջնածին, բժշկական կենտրոն էր դիմել սեպտեմբերի 26-ին։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Բացատրություններ են վերցվել բուժսպասարկումն իրականացնող անձնակազմի անդամներից, առգրավվել հիվանդության պատմությունը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ ծննդկանի մահվան դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու  ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 18-ի գիշերը ծննդկան է մահացել: Հոկտեմբերի 17-ին ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց մահացել է:

Նրա ծննաբերությունը անցել է նորմալ, ծնվել է հասուն արական սեռի երեխա 3 կգ քաշով: Ծնունդն ընդունել է գինեկոլոգ Արսեն Բալայանը: Ծննդաբերությունունից մոտ 3 ժամ անց կնոջ վիճակը կտրուկ վատացել է, սկսվել է ուժեղ արյունահոսություն: Կնոջն անմիջապես տեղափոխել են վիրահատարան:

Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Սա եղել է կնոջ առաջին ծննդաբերությունը:

Երեխայի վիճակը նորմալ է, առողջական որևէ խնդիր չունի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ