23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վարորդը գիտակցության չգալով մահացել է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ իրար էին բախվել 1993 թ. ծնված Վլադիմիր Թ.-ի վարած «Լադա Պրիորա 21703» և 1988 թ. ծնված Արմեն Բոշյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Բոշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 16-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արմեն Բոշյանը ժամը 11.30-ի […]

Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարացվել է

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը: «Հիմա նոր փաստաբանը զանգեց ասեց որ Ժիրայրի կալանքի երկարացման դիմումը բավարարվել է և երկարացվել է ևս երկու ամսով»: Հիշեցնենք, որ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. […]

Պավլիկ Մանուկյանը տեղափոխվել է դատարան

Վերքննիչ դատարանում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, քննվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի փաստաբանների՝ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքի երկարացման դեմ բողոք: Պավլիկ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է դատարան:   Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 […]

Բացահայտվել է ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանի սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության  տվյալներով՝ 15.10.2016թ.՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող՝ շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ կրակահերթ է […]

Խոշոր Վթար Երևանում.բախվել են Mercedes–ն ու 46 համարի ավտոբուսը

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ IMEX GROUP ընկերության դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը՝ Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի և […]

Ինչն է փոխվելու Ընտրական օրենսգրքում

Ազգային ժողովում մեկնարկել է «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որ առաջին և երկրորդ ընթերցմամբ պետք է անցկացվի 24-ժամյա ռեժիմով: Հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ էլեկտրոնային նախնական գրանցման համակարգի ներմուծելու հնարավորության հետ կապված տեխնիկական հարցեր առաջացան, որից հետո քաղաքական ուժերը եկան համաձայնության ընտրական գործընթացի վերաբերյալ նոր գործիքներ […]

Դանակահարություն Լոռիում. կա երեք տուժած

Լոռու մարզում հոկտեմբերի 16-ին դանակահարություն է տեղի ունեցել. դանակահարվել են երեք անձինք: Դեպքը տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմաններում Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան գյուղում: Նախնական տեղեկություններով  նրանցից երկուսը 36 տարեկան են, մյուսն անչափահաս է` 16 տարեկան:  

Դոնեցկում սպանվել է անջատականների ամենահայտնի առաջնորդներից մեկը /վիդեո/

Դոնեցկում մահացել է անջատականների ամենահայտնի առաջնորդներից մեկը՝ Արսեն Պավլովը, ով ավելի հայտնի է Մոտորոլա մականունով։ Պավլովը մահացել է ռումբի պայթյունի արդյունքում։ Ռումբը պայթել է, որ երբ նա տուն էր վերադառնում, պայթյունը տեղի է ունեցել վերելակում։ Կա մի քանի վիրավոր։ Մանրամասները՝ տեսանյութում

25 ամյա Սմբատը մեքենայով բախվել է ձիուն և մահացել

Հոկտեմբերի 14-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է երթևեկելի ուղեմասում գտնվող ձիուն, ապա մտել ձախակողմյան կողնակ, ինչի հետևանքով ուղևորը՝ 1994 թ. ծնված  Սմբատ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

«Քաղաքական կամք չեմ տեսնում». սպասելիքներ չկան

«Ես իր հայտարարություններին տեղյակ չեմ, ես Հայաստանում չեմ եղել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի մասին: Պատգամավորի խոսքով՝ այդ անձի հայտարարությունները ԲՀԿ-ին չեն հետաքրքրում, ու որևէ քննարկում նրա՝ քաղաքականություն մտնելու վերաբերյալ չի էլ եղել: Անդրադառնալով վարչական դատարանում ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի հայցադիմումին, որով վիճարկում են Գյումրու ՏԻՄ ընտրություններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի