28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչն է փոխվելու Ընտրական օրենսգրքում

Ազգային ժողովում մեկնարկել է «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որ առաջին և երկրորդ ընթերցմամբ պետք է անցկացվի 24-ժամյա ռեժիմով: Հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ էլեկտրոնային նախնական գրանցման համակարգի ներմուծելու հնարավորության հետ կապված տեխնիկական հարցեր առաջացան, որից հետո քաղաքական ուժերը եկան համաձայնության ընտրական գործընթացի վերաբերյալ նոր գործիքներ ներդնելու նախաձեռնությամբ:

Արդյունքում, ըստ նրա, որոշվեց՝ ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակվեն ԿԸՀ-ի կայքերում: «Այո, սա Վենետիկի հանձնաժողովի սահմանված սկզբունքներից շեղում էր, բայց երկար քննարկումից հետո հանգեցինք այն եզրակացության, որ այս փուլում հատկապես, որ առաջացել էին անհաղթահարելի տեխնիական խոչընդոտեր, վստահությունը շատ ավելի կարևոր է ընտրական գործընթացի նկատմամբ, և այդ սկզբունքի խախտումը պակաս կարևոր է, ուստի գնացինք այս ճանապարհով»,-ասաց նա:

Երկրորդ առաջարկն, ըստ Հարությունյանի, վերաբերում էր այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումներ ներկայացնելուն: Զեկուցողի խոսքով՝ խնդիր էր դրված գտնել հավասարկշռությունը, որպեսզի մի կողմից անհիմն դիմումներով չձախողվի գործընթացը, մյուս կողմից, թե ինչպես պետք է այդ դիմումները քննարկվեն: Դավիթ Հարությունյանը նշեց, թե անհրաժեշտ է սեղմ ժամկետում քննել դիմումները, և թեև այդ դեպքում օբյեկտիվ ճշմարտությանը հասնելը միշտ չէ, որ, հնարավոր է, այդուհանդերձ որոշակի կանոններ են մշակվել: Նախարարը նշեց, որ եթե այդ դիմումները հանդիսանում են ֆորմալ, քննարկվում են սահմանային էլեկրոնային կառավարման համակարգի միջոցով, որը հասանելի լինի դիմումի քննարկման ժամանակ: «Եթե պարզվեց, որ այդ համակարգով անձը ամենայն հավանականությամբ չի գտնվել ՀՀ-ում այդ պահին, ապա զուտ կհամարվի որ այդ անձի փոխարեն տեղի է ունեցել քվեարկում, և ուղարկվելու են իրավապահ մարմիններին»,-ասաց նա:

Իսկ որպեսզի դիմումները չչարաշահվի, քրաեական պատասխանատվությունը կլինի սուտ, կեղծ հայտարություն տալու համար: Հաջորդ առաջարկը վերաբերում է տեսանկարահանմանը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ քննարկել և եկել են այն եզրակացության, որ պետությունը չի կարող իր վրա վերցնել այդ գործընթացը, և համաձայնվել են 5 խմբակցությունները, որ ֆորմալ գնումը կառավարության անունից կարվի, իսկ լիազորությունները վերապահվելու են համատեղ եռակողմ հանձնաժողովին՝ քաղհասարակություն, ընդդիմադիր ներկայացուցիչներ և իշխանություն: Վերջում, ըստ նրա, առաջարկ է եղել ժամանակակից հեռախոսների համապատասխան ծրագրային հավելված ստեղծել, որպեսզի նիստին մասնակից անդամները, արդյունքները ավելի արագ ստանան և ֆիքսեն արդյուքները: «Պատվիրատուն նույն եռակողմ հանձնաժողովն է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ