18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Քաղաքական կամք չեմ տեսնում». սպասելիքներ չկան

«Ես իր հայտարարություններին տեղյակ չեմ, ես Հայաստանում չեմ եղել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի մասին: Պատգամավորի խոսքով՝ այդ անձի հայտարարությունները ԲՀԿ-ին չեն հետաքրքրում, ու որևէ քննարկում նրա՝ քաղաքականություն մտնելու վերաբերյալ չի էլ եղել:

Անդրադառնալով վարչական դատարանում ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի հայցադիմումին, որով վիճարկում են Գյումրու ՏԻՄ ընտրություններում թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը՝ Զոհրաբյանն ասաց, որ սպասելիքներ չունի, վստահ է, որ իրենց հայցւ մերժվելու է:

Ըստ նրա՝ Վանաձորում ընդդիմությանն ինչ-ինչ պատճառներով թույլ չտվեցին հասնել արդեն արձանագրված հաղթանակին: ԸՕ-ի փոփոխությունները որոշ չափով կբարելավեն ընտրությունների որակը.

«Սակայն ասել, որ դա կնպաստի, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեն լիովին արդար ու ազատ, ես նման անպատասխանատու հայտարարություն չեմ կարող անել:Ես չեմ հավատում, որ անգամ ոսկերչական մակարդակի հասցված օրենքը կարող է լուծել խնդիրները, եթե չկա քաղաքական կամք: Առաջիկա 3 ամիսներում նման կամք կծագի, թե ոչ, ես սպասելիքներ չունեմ»,-հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ