23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սիրիական սարսափ․ պատերազմի հետեւանքները երեխաների վրա /վիդեո/

Սիրիական Հալեպի հրետակոծություններից ամենից շատ տուժում են երեխաները։ Փոքրիկ Մախմուտն այդ երեխաներից մեկն է։ 6 տարեկան տղայի միակ երազանքը ոտքի կանգնել է, սակայն նա զրկված է դրանից՝ հրետակոծությունների արդյունքում փոքրիկը կորցրել է ոտքերը։ Տղայի մայրը՝ Մադինան, պատմում է, որ վիրաբույժը լաց էր լինում, քանի որ ստիպված էր կտրել փոքրիկի ոտքերը՝ վնասվածքները չափազանց վտանգավոր էին։ Մանրամասները՝ […]

Երեւան-Սեւան ճանապարհին ողբերգական վթարից տուժածների թիվը 9 է. ՔԿ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Գ.Ստեփանյանի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 35CT940 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երեւան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, դուրս եկել […]

Վարչական դատարանը մերժեց Գյումրու ավագանու թեկնածուների հայցը

Վարչական դատարանը մերժել է  Գյումրու ավագանու 4 թեկնածուների հայցը («Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից), որոնք վիճարկում էին Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ԸԸՀ-ի կայացրած որոշումը։ Ըստ այդմ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային մեխանիզմի կիրառման արդյունքում փոխանցվել է «Բալասանյան» դաշինքին, որը 17 մանդատով մեծամասնություն է կազմել  ավագանիում: Հայցվորների համար […]

Միավորված կոլեգիայի նիստ` Երևանում

Հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ: «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը դիմավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը: Ռուս գործընկերների պատվիրակությունը […]

Հալեպում վիրավորված հայ երիտասարդը մահացել է

Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծման հետևանքով սեպտեմբերի 30-ին վիրավորված հայազգի Հարութ Ավագյանը մահացել է, հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը։ Ավագյանը վիրավորում էր ստացել Հալեպի Թելեֆոն Հաուաի թաղամասում: Հարութ Ավագյանը ծնվել էր 1981թ-ին:

ՄԻՊ-ը հատուկ քննարկում է նախաձեռնել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ քննարկում է նախաձեռնել Հայաստանում  ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ: Քննարկման ընթացքում բարձրացվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան ժամանող սիրիահայերին առնչվող, մասնավորապես՝ նրանց համար Հայաստանում բնակության պայմանների ապահովման հարցում ՄԱԿ ի աջակության հետ կապված հարցեր: Արման Թաթոյանը հատկապես կարևորել է Հայաստան ժամանել պատրաստվող սիրահայերի համար կեցության, […]

Նոր պաշտոնանկություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ի իր հրամանագրով պաշտոնից ազատել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ. Էմիլ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»:

Սոնան հետախուզվում էր խոշոր չափերով գողության համար

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սոնա Զ.-ն, որը հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

Կասկած հարուցած տղամարդու մոտ կանացի դրամապանակ է հայտնաբերվել

Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել 42-ամյա Արմեն Ա.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր կանացի դրամապանակ՝ գումարով: Արմեն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 8 երթուղային ավտոբուսում, […]

Պավել Մանուկյանը ելույթ է ունեցել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի կալանքի երկարացման դեմ փաստաբանի Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքը մերժվել է։ «Որոշվեց առաջին ատյանի դատարանի կալանքը երկու ամսով երակարացնելու որոշումը թողնել ուժի մեջ»,-այսօր՝ հոկտեմբերի 17-ին կայացած նիստին հայտարարել է դատավոր  Հարություն Բաղդասարյանը։ Նշենք , որ Պավել Մանուկյանը դատարանում ելույթ է ունեցել ու փորձել է ցույց տալ, որ իրենց գործողությունները եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի