28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երեւան-Սեւան ճանապարհին ողբերգական վթարից տուժածների թիվը 9 է. ՔԿ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Գ.Ստեփանյանի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 35CT940 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երեւան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի ձախ, հատել կանաչապատ գոտին, ապա, հարվածելով Սեւանի ուղղությամբ ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել։

Վթարի հետեւանքով «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Հռիփսիմե Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1998թ., բնակվող Գեղարքունիքի մարզ, գ.Վարսեր ) մահացել է, եւս 9 անձ՝ ստացել մարմնական վնասվածքներ։

Մասնավորապես՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու մեքենաների վարորդները՝ Գագիկ Ստեփանյանը եւ Շավարշ Գեւորգյանը, ինչպես նաեւ` «Մերսեդես-Սպրինտեր»-ի 7 ուղեւորը՝ Լուսինե Սամվելի Հակոբյանը (ծնված 1998թ., ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող), Սոնա Աբելի Ավետիսյանը (ծնված 1998թ., ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող), Շահանե Վրույրի Սմբատյանը (ծնված 1995թ., ԵՊՀ պատմական ֆակուլտետի ուսանող), Հրանտ Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1996թ., ), Մետաքսյա Համլետի Մաթեւոսյանը (ծնված 1996թ., ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող), Կարեն Նորիկի Միքայելյանը ( ծնված 1995թ., Ճարտարագիտական համալսարանի ուսանող), Օկսան Նորիկի Միքայելյանը (ծնված 1996թ., Մանկավարժական համալսարանի ուսանող)։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ