25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պետությունը, հնարավոր է, դատական գործընթաց սկսի Աբրահամյանի դեմ. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Այս օրերին Վլադիմիր Վլադիմիրովիչին զուգահեռ Հայաստանում գտնվող, այդպես էլ կուսակցություն չբացած, այցով Ռուսաստանին ծառայություն չմատուցած ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի ցանկանում հետ մնալ Հայաստանում սկսված ռուսական «հաղթարշավից», փորձում է «երևալ» նորանշանակ վարչապետ, Մոսկվայից Հայաստան «բերված» Կարեն Կարապետյանի և սիրիահայերի խնդրով լրջորեն զբաղվող մյուս ռուսահայ Ռուբեն Վարդանյանի կողքին՝ կազմակերպելով Հայաստանին […]

Դատարանը մերժեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքը։ Եղնուկյանը վիճարկում էր դատախազի որոշումը՝ իր տեսակցությունների վրա արգելանք դնելու վերաբերյալ։ Նախորդ նիստում դատավորը որոշել էր թույլատրել Եղնուկյանի մասնակցությունը այսօրվա նիստին։ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, թե տեսակցությունների արգելքը ոչ իրավաչափ է, իսկ Կարո […]

Արարատ Խանդոյանի պաշտպանը ահազանգում է

«Սասնա ծռեր»-ի անդամ Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի հայտարարությունը Հերթական անգամ տեղի է ունենում Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Չիչոյանը առանց Արարատ Խանդոյանի և նրանց պաշտպանների անցկացրել է վերաքննիչ բողոքի քննություն։ Դատարանը դատական նիստը նշանակել է հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, իսկ պաշտպան Արա Ղարագյոզյանը դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը ստացել է հոկտեմբերի 13-ին, […]

Հայտնաբերվեց Այգաբաց գյուղի տներից մեկի բակում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հոկտեմբերի 13-ին, ժամը 8.45-ին, Այգաբաց գյուղի տներից մեկի բակից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սամվել Ե.-ին, որը հունիս 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: […]

Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած արյունոտ միջադեպից

Քիչ առաջ    Henaran.am-ը  Ոստիկանությունից տեղեկացավ՝ Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության   փաստով քրեական գործ է հարուցվել՝  Քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի հատկանիշներով. այն է՝  ծեծկրտուք և խուլիգանություն: Տուժածներ չկան, քրեագետները դեռ քննում են դեպքի վայրը։ Մեքենաներից մեկը պատկանել է  Իգիթյան Արդիկին (Անդրանիկին)։ Հայտնաբերվել է 4 փամփուշտ` գազային ատրճանակից արձակված:  Թեև դեպքի վայրում եղել են արյան հետքեր, այդուհանդերձ, […]

Գործարարների ընտանիքները վիճաբանել են. նոր մանրամասներ Գյումրու փոխհրաձգությունից /ֆոտո/

Ինչպես հայտնել ենք, այսօր ժամը 14-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրիի 50-ամյակի կամուրջի մոտ։ Նախնաական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել են կրակոցները։ Վիճաբանել են տվյալ փողոցում բնակվող ու իրենց բիզնեսով զբաղվող երկու գործարարների ընտանիքների անդամներ՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող Իգիթյաններն ու փայտի վաճառքով զբաղվող Մխոյենք։ Դեպքի վայրում աշխատում են Շիրակի մարզի ոստիկանները, բայց որևէ պաշտոնական […]

Մարմնական վնասվածք՝ Նովոկուզնեցկում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 12.55-ին, Մեծավան գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արկադի Մ.-ն, որը 2015 թ. սեպտեմբերի 9-ից ՌԴ Կեմերովի մարզի Նովոկուզնեցկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /մարմնական վնասվածք/ 1-ին մասի մեղադրանքով:

Վարդենիսցիները փակել էին Քարվաճառ տանող ճանապարհը

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին մ ի քանի ժամ շարունակ վարդենիսցիները փակել են  Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը։ Այս մասցին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում  հայտնել է , որ վարդենիսցիները բողոքում են կարտոֆիլի մթերման գնից: Վարդենիսցիները  ԱԺ պատգամավորին հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը կարտոֆիլի համար գոնե պետք է սահմանի 55-60 գնման գին, որպեսզի իրենք նվազագույն շահույթ ունենան։ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում զրուցել […]

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանձնուքում եղած 6 լոլիկի միջից օվալաձեւ դեղահաբեր են գտել

ՀՀ ԱՆ ՔԿՎ օպերատիվ բաժնի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հոկտեմբերի 13-ին` ժամը 14:00-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած 6 լոլիկի միջից հայտնաբերել են փաթեթավորված օվալաձեւ սպիտակ դեղահաբեր` ընդհանուրը 2,9 գրամ քաշով: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից  հայտնում են, որ հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի