28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԺ նախագահը հորդորեց ՕԵԿ-ին դիմել կառավարությանը

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստիօրակարգի քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց, թե ինչու են 24-ժամյա ռեժիմով օրակարգ ընդգրկել «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ: «Հատկապես ՏԻՄ ընտրություններին լրջագույն խնդիրներ տեսանք, ինչո՞ւ ենք քննարկում 24-ժամյա ռեժիմով, գոնե այս ռեժիմից հանեք»,-ասաց Բիշարյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե նման ռեժիմով քննարկումը որոշվել է հենց սկզբից, երբ օրինագիծը շրջանառության մեջ էր դրված: «Դեռ հուշում էին, որ շուտափույթ պետք է անել, փորձենք կառավարության հետ խոսել, սա մեր օրակարգը չէ, որ մենք ասենք»,-ասաց նա:

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ավելացրեց, որ իրենք խմբակցության նիստ են արել և կողմ արտահայտվել: «Հետո, ԸՕ-ի վերաբերվող նախագիծը երկարատև քննարկումների ընթացքում է ծնվել, նաև դուք և ձեր խմբակցությունը քննարկել և համաձայնել եք: Հրատապ ռեժիմով որևէ նախագիծ չի քննարկվել»,-նկատեց նա: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը համաձայնեց, որ քննարկումներ եղել են, իրենք ևս միացել են ԸՕ-ի շուրջ համաձայնության ստորագրմանը: «Բայց միևնույնն է՝ 24-ժամյա ռեժիմը բացարձակապես անընդունելի է՝ նաև հաշվի առնելով ՏԻՄ ընտրությունների փորձը Գյուրիիում, Վանաձորում: Մենք չենք ընդունում այս ռեժիմը, սա հիմնարար փաստաթուղթ չէ»,-ասաց նա:

Գալուստ Սահակյանը նշեց, թե ոչ թե 24-ժամյա, այլ երեք-չորս ամիս քննարկվել ու որոշում է կայացվել: «Ասացի, որ կառավարությունն է բերել, փորձենք խոսել կառավարության հետ»,-ասաց նա:

Օրակարգը դրվեց քվեարկության և հաստատվեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ