Արձագանքեք, ճանաչողներ. վրաերթի հետևանքով մահացած տղամարդու անձը պարզված չէ /վիդեո/
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքը 4-րդ կարգի վթարային է ճանաչվել դեռևս 2009 թվականին: Բնակիչները փաստում են, որ նման որոշում է կայացվել , սակայն իրենց այդպես էլ չեն վերաբնակեցրել: «Շենքը փլուզվում է, տակը լրիվ ջուր է լցված, տանիքը քանդվում է մարդկանց գլխին: 28 քառակուսի մետր տներում ապրող մարդիկ անձրևի ժամանակ չգիտեն որտեղ պառկացնեն երեխաներին»,-Henaran.am-ի թղթակցի […]
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Մյասնիկյանի պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 23-ամյա Աշոտ Բ.-ին եւ նրա եղբորը` 26-ամյա Հովհաննես Ս.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բ.-ն հայտնաբերվել եւ […]
Հոկտեմբերի 12-ին, ժամը 14-ին, ոստիկնության Արմավիրի բաժին է ներկայացել 30-ամյա Կարեն Ա.-ն, որը ՌԴ Կազան քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) 4-րդ մասի մեղադրանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքի երկարացման դեմ բողոքի քննությունը, որպեսզի հաջորդ դատական նիստին ապահովվի Պավլիկ Մանուկյանի ներկայությունը բողոքի քննությանը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը,և հաջորդ նիստը նշանակեց երկուշաբթի ժամը 16։00-ին: Հիշեցնենք,որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը երկու ամսով երկարացրել էր Պավլիկ Մանուկյանի կալանքի ժամկետը։
Գյումրիում, այսօր՝ հոկտեմբերի 13-ի լուսադեմին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողը կտրած ծակած վնասվածքներով։ Նախնական տեղեկություններով՝ նա դանակահարվել է Շիրակացու փողոցի եւ Մարմարաշենի խճուղու խաչմերուկում անծանոթների հետ վիճաբանության ժամանակ։ Միջոցառումներ են ձեռնարկվում դանակահարության մեջ կասկածվողներին հայտանբերելու ուղղությամբ։
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ դատախազությունում նոր նշանակումներ են եղել: Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Կարեն Գաբրիելյանը: Վերջինս նախկինում աշխատել է Շիրակի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ, ապա Րաֆֆի Ասլանյանի հրավերով տեղափոխվել է Շիրակի մարզի դատախազություն: Այստեղ աշխատել է որպես դատախազության դատախազ, կարճ ժամանակ անց նշանակվել մարզի դատախազի տեղակալ: Մեր տեղեկություններով` այս պաշտոնին 36-ամյա դատախազը նշանակվել է` հաշվի […]
Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 12-ի հրամանագրով՝ Հայկ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Հ. ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Հայկ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ […]
Հոկտեմբերի 12-ին համացանցում և լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութի երեխային ապտակած անձը 1984 թ. ծնված Ռ. Ս.-ն է՝ այդ երեխայի մայրը, որը հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի Բուսաբանական այգում, […]
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև՝ Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 10-ին, Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյան ազգանունով մի քաղաքացի մոտեցել է Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու անդամ Միհրան Քոչարյանին և ներկայանալով որպես դատախազության ներկայացուցիչ՝ սպառնացել է վերջինիս: Ավելի ուշ, ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել էր այս տեղեկատվությունը՝ նշելով, որ նման ազգանունով […]






























