19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բացահայտվել է ՀՀԿ-ի կեղծ դատախազը (ֆոտո)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև՝

Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 10-ին, Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյան ազգանունով մի քաղաքացի մոտեցել է Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու անդամ Միհրան Քոչարյանին և ներկայանալով որպես դատախազության ներկայացուցիչ՝ սպառնացել է վերջինիս: Ավելի ուշ,  ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել էր այս տեղեկատվությունը՝ նշելով, որ նման ազգանունով դատախազ չի աշխատում ՀՀ Լոռու մարզի դատախազությունում:

Մեզ հաջողվել է բացահայտել հիշյալ անձի ինքնությունը: Վերջինս Արսեն Ասրյան անուն ազգանունով մի քաղաքացի է, ով նիստի ընթացքում մոտեցել է Միհրան Քոչարյանին և հարցրել՝ արդյոք նա բաց է քվեարկել: Դրական պատասխան ստանալուց հետո, Ասրյանը ասել է Քոչարյանին. «…դու ինձ լիքը հարցերի պետք ա պատասխանես, կգաս իմ կաբինետ կպատասխանես, մենք դեռ երկար բաներ ունենք իրար հետ խոսալու»: Ի պատասխան, Միհրան Քոչարյանը հարցրել է Ասրյանին, թե արդյոք նա դատախազությունից է և ինքը պետք է դատախազությու՞ն ներկայանա, ինչին Արսեն Ասրյանը պատասխանել է՝ այո:

Արսեն Ասրյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա Հանրապետական Կուսակցության և Մամիկոն Ասլանյանի համակիրն է: Ակնհայտ է, որ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյանի գործողությունները միտված են եղել ահաբեկելու Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու անդամին, ինչը լիովին համահունչ է Հանրապետական կուսակցության ձեռագրին: Ահա այսպիսի ահաբեկչական մեթոդներով ՀՀԿ-ն Վանաձորում տարավ իր կեղծ հաղթանակը և բացեց Վանաձորի նոր էջը, որը ոչնչով չի տարբերվում հնից:

unnamed-1 unnamed-2 unnamed-3 unnamed-4

Արսեն Ասրյանի ֆեյսբուքյան էջին կարող եք ծանոթանալ հետևալ հղումով՝ https://www.facebook.com/arsen.asryan.5?fref=ts&__mref=message_bubble

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ