27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փախուստ դատարանի ճանապարհին

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Մյասնիկյանի պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 23-ամյա Աշոտ Բ.-ին եւ նրա եղբորը` 26-ամյա Հովհաննես Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բ.-ն հայտնաբերվել եւ պատասխանատվության առաջ էր կանգնել, սակայն սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտից դատարան տեղափոխելիս փախել էր, հեռացել եղբոր հետ նրա ՎԱԶ «2121» (Նիվա) մակնիշի մեքենայով:

Շաբաթներ անց ոստիկանները կրկին բռնեցին նրան:

Անձնական խուզարկությամբ Աշոտ Բ.-ի գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որն առգրավվել է:

Աշոտ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի` փախուստն ազատազրկման, կալանավորվածներին պահելու կամ ձերբակալվածներին պահելու վայրից՝ հոդվածի հատկանիշներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ