Խուզարկություններ ոստիկանությունում.կասկածները զուր չէին…/վիդեո/
Հոկտեմբերի 7-ին, ժամը 14-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 90-րդ կմ-ին ճանապարհից դուրս կողնակում կայանված, անսարք վիճակում գտնվող «ԶԻԼ-431610» մակնիշի ավտոմեքենան վարորդի կողմից գործարկելու ժամանակ հանկարծակի հետընթաց ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Վալերի Օ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր:
«19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. հորդոր Վիգեն Սարգսյանին » վերնագրով Henaran.am-ի հրապարակմանը արձագանքել են ՊՆ լրատվական բաժնից: Ստորև ներկայացնում ենք պատասխանը. «Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած Արսեն Մխիթարյանի մահվան առնչությամբ տեղեկացնում ենք, որ անմիջապես դեպքից հետո նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ դեպքին որևէ ծառայող անմիջական […]
Տավուշի մարզի Իջեւան քաղաքում հոկտեմբերի 6-ի գիշերը ավազակային հարձակում է եղել տարեց կնոջ տան նկատմամբ։ Հոկտեմբերի 6-ի գիշերը Տերյան 2-րդ նրբանցքում գտնվող իր տան մեջ հարձակման է ենթարկվել 69-ամյա կինը։ Անհայտ անձը փայտ վաճառելու պատրվակով մտել է տուն, ծեծի ենթարկել մեծահասակ կնոջը, կոկորդը սեղմել ու սպանելու սպառնալիքով պահանջել գումար եւ բջջային հեռախոսը։ Կնոջը խոշտանգելուն զուգահեռ […]
Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Երևան–Երասխավան մարդատար գնացքում արտակարգ դեպք է գրանցվել․Երասխավան ուղևորվելիս, Երևանի մատույցներում՝ դեռ չհասած Նորագավիթի կանգառ, դրսից քաղաքացիներ են քարերով հարվածել գնացքին: Նետված քարերից մեկը կոտրել է գնացքի ապակին, մի քար էլ ընկել է գնացքի սրահ՝ բարեբախտաբար չվնասելով որևէ մեկին: Գնացքի անձնակազմն անմիջապես այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը:
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարող Եղնուկյանը երեկվանից անժամկետ հացադուլ է սկսել քրեակատարողական հիմնարկում: Եղնուկյանը այս քայլին դիմել է նախօրեին դատարանի կողմից կայացրած որոշումից հետո: Նշենք, որ դատարանը մերժել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել է, որ հիմնավորման տեքստը դատարանը դեռևս չի հրապարակել։
Նախօրեին Մոսկվայի ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ տեղի «Կրոկուս էքսպո» առեւտրի կենտրոնում պայթուցիկ սարք կա։ Խուզարկության արդյունքում ոստիկանները գտել են պայթուցիկը, այն սրահի զուգարաններից մեկի պատի մեջ է եղել։ Նշենք նաեւ, որ առեւտրի սրահից բոլորը տարհանվել են, դեպքի վայրում դեռ աշխատում են ոստիկանները։
Թուրքական Անկարայում երկու ահաբեկիչ-մահապարտ պայթեցրել են իրենք իրենց։ Նրանք ցանկանում էին ականապատել մեքենան, սակայն ոստիկանները տեղեկացել են եւ փորձել ձերբակալել նրանց։ Հենց ձերբակալության պահին նրանք պայթեցրել են իրենք իրենց, հայտնում է թուրքական Anadolu-ն։ Առայժմ զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է գողության 17 եւ խարդախության 7 դեպք: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի […]
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ հիմք ընդունելով ծառայության թեժ գծով քաղաքացու կողմից ստացված տեղեկությունը, շուկայահանված յոգուրտի մակնշման և պահման պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով Նոր Նորքի 5-րդ զանգվածում գործող «Էվրիկա» սուպերմարկետում իրականացվել է ռուսական արտադրության «Ռոստիշկա» ապրանքանիշի յոգուրտի դիտարկում: Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են թերի մակնշմամբ «Ռոստիշկա» ապրանքանիշի՝ ըմպելի յոգուրտներ ելակի և խնձորի համով, […]

































