25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Զինված հարձակման մեջ մեղադրվող եղբայրները հայտնաբերվեցին

2015 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ի սահմաններում, անհայտ անձինք մտել էինմայրաքաղաքի Մովսես Խորենացու փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության գրասենյակ,հրազենային վնասվածքներ հասցրել այնտեղ գտնվող չորս հոգու և դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել էր կասկածյալների անձը` Գևորգ և ՀենրիկԲաղդասարյաններ, որոնք որոշ շրջանակների հայտնի են «Կաբելի տղերք» մականվամբ: Որոշում էկայացվել նրանց որպես մեղադրյալ […]

Ինչից է մահացել 76 ամյա եզդի կինը

Հիվանդանոցից, հոկտեմբերի 4-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, հեմոռագիկ ինսուլտ հարցականով, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 76-ամյա Խայլազ Ռասոյանը: Մեկնած օպերատիվ խմբին Խ. Ռասոյանի որդին հայտնել է, որ մայրը վնասվածքը ստացել է տան բակում վայր ընկնելու հետեւանքով: Հոկտեմբերի 5-ին, ժամը 4-ին, […]

Արմեն Լամբարյանը տեղափոխվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը, որը սեպտեմբերի 27-ին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում ենթարկվել է ոտքի վիրահատության, հոկտեմբերի 5-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հիշեցնենք, որ  Արմեն Լամբարյանի ձախ ոտքի ազդրի կոտրվածքի պատճառով տեղադրվել է մետաղական հարթակ «օստեոսինթեզ»: Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, […]

Ծնողները 32 տարի շարունակ որդուն թույլ չեն տվել դուրս գալ տնից

Գերմանիայում տարեց ծնողներն իրենց հասուն որդուն թույլ չեն տվել տնից դուրս գալ։ Նրանք տանը փակել են որդուն, երբ նա 11 տարեկան էր, եւ 32 տարի շարունակ թույլ չեն տվել տնից դուրս գալ։ Մարկուսի հասակակիցները նրան ծաղրել եւ նեղացրել են, այդ պատճառով ծնողները 11 տարեկան տղային փակել են տանը։ 32 տարի անց տվյալ գյուղ նոր բնակիչ է […]

Սեդրակ Նազարյանի կալանքը երկարաձգվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը եւս երկու ամիս կմնա անազատության մեջ: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Դատարանը նաեւ որոշում է կայացրել Սեդրակ Նազարյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից  այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու մասին : Նշենք, որ Սեդրակ […]

«Էլ ինչո՞ւ իզուր փորձեն այլ խաղի կանոններ մշակել»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը դրական է գնահատում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը ըստ իշխանության և ընդդիմության միջև 4+4+4 ձևաչափում որոշված կետերի շուրջ: Սակայն այսօրվա դրությամբ նա կարծում է, որ միգուցե այդ փոփոխություններն անելը հարկավոր չէ, քանի որ վստահ է` մեր իշխանավորները նշանակվում են Ռուսաստանից: « Ընտրական օրենսգիրքն ընդհանրապես իշխանության գալու խաղի կանոններն են, որովհետև ազատ, […]

«Այրի կինը» զայրույթից վերցրել է լրագրողի բջջային հեռախոսն ու գցել գետնին. ՀՔԾ

Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ գույքը վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից  հայտնում են, որ Araratnews.am-ի ներկայացուցչի լիազորություններ իրականացրած Շողիկ Գալստյանը հայտնել է, որ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների 02.10.2016թ. ընտրությունների ժամանակ՝ թիվ 30/47 տեղամասի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ ժամը 13:00-ի սահմաններում, քաղաքացի Մ. Ա.-ն հարձակվել է […]

«Լրջագույն քայլ էր»

«Այն գործընթացը, որ մենք սկսեցինք 4+4+4 ֆորմատով, ուղղված էր նրան, որ մենք Հայաստնում վերջապես վերականգնենք Հայաստանում վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այս վերջին ընտրարշավի ընթացքում հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել, եւ նրանք, անխտիր բոլորը, ասում էին, որ չունեն վստահություն Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ եւ անիմաստ էին համարում գնալ  քվեարկության:  Նրանց կարծիքով ամեն ինչ արդեն վաղուց որոշված է եւ […]

Հզոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին․ կա 26 զոհ

Քիչ առաջ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝  Սիրիայի վրանային Աթմե քաղաքում , ռումբ է պայթել, ինչի արդյունքում 26 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Նշվում է, որ վիրավորների և սպանվածների մեծ մասը «Սիրիայի Ազատ բանակ»-ի անդամներն են: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ընդդիմադիր ուժերի շարքում իրականացվում էր հերթափոխ:

Հալեպում եւս մեկ հայ է մահացել

Հալեպի Նոր Գյուղի թաղամասի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Հակոբ Չալլաքյանը՝ 1959 թվականին ծնված, նախօրեին մահացել է։ Այդ մասին տեղեկացնում է Հալեպի Գանձասար պարբերականի ֆեյսբուքյան էջը։ Հիշեցնենք, որ երեկ հրթիռակոծության հետեւանքով զոհվել են նաեւ 1986 թվականի ծնված Գասպար Շատոյանը եւ 1987 թվականի ծնված Մովսես Մովսիսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի