23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ազատազրկված գնդապետը հրաժարվում է վաղաժամկետ ազատումից /վիդեո/

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի»  հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի ժամանակ հրապարակեց  6 տարվա ազատազրկման դատապարտված և արդեն երեք տարի ՔԿՀ-ում գտնվող գնդապետի հայտարարությունը, որում նա նշում է, որ անցած 3 տարիների ընթացքում 4 անգամ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան իրեն ներկայացրել է վաղաժամ ազատման, սակայն 4 անգամ էլ հանձնաժողովը մերժել է այդ […]

Ահաբեկչություն հարսանիքի ժամանակ․ կա 30 զոհ, 90 վիրավոր /վիդեո/

Սիրիայում քրդական հարսանիքի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 30 զոհ, 90 վիրավոր։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։ Նշվում է, որ ահաբեկիչը ներխուժել է հարսանյաց սրահ, նախ կրակ բացել ներկաների վրա, ապա երբ փամփուշտներն ավարտվել են, պայթեցրել է ինքն իրեն։

«ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքի մեխանիզմն է»

Խորհրդարանում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագհի ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողի որոշմամբ՝ ԿԸՀ-ի նախագահի թեկածանուն է գործող նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԿՀԿ նախագահին և անդամներին պետք է ընտրի Աժ-ը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե ընտրական գործընթացների նկատմամբ չկա հանրային վստահություն: «Ձեր ղեկավարման […]

Թեկնածուի կաշառք բաժանելու դեպքով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Կուտական համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից կաշառք բաժանելու դեպքով նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՔԾ: Այս մասին  տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: «Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Մ. Խ-ի կողմից ընտրության նախօրեին նույն համայնքի բնակիչ Լ. Մ-ին՝ իր օգտին քվեարկելու համար 20.000 ՀՀ դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություններում նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր […]

«Շան լափի» հետքերով. ում գրպանն է մտնում. Իրատես

«Իրատեսը» նախորդ համարում անդրադարձել էր դատապարտյալներին տրվող սննդին հատկացված գումարներին, որոնց կեսն անգամ տեղ չի հասնում, իսկ չնչին մասն էլ օգտագործվում է անորակ սնունդ մատակարարելու վրա։ Այդ հրապարակումից հետո և դատապարտյալներից, եւ նրանց հարազատներից բավականին շատ արձագանքներ եղան։ Նախ բոլորը միաբերան պնդում էին, որ եթե տնից եկող ծանրոցները չլինեն, իրենք շաբաթներով սոված կմնան, բայց չեն ուտի, […]

Զինծառայողը փորձել է նետվել Կիևյան կամրջից

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 4-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին գտնվում է հոգեբանական ծանր վիճակում. ծայրահեղ քայլերի չդիմելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խումբը՝ խորհրդատվության գծով հրահանգչի հետ: Պարզվել է, որ ՀՀ ՊՆ ԶՈւ թիվ […]

«Արթուր Թումանյանը խոստովանել է, որ կրակել է Կարեն Գրիգորյանի վրա»

Հետաքրքիր լուրեր եմ ստանում էջմիածնի ընկերներիցս : էջմիածնում խոսակցություններ կան, թե քաղաքապետի նախկին թեկնածու Թումանյան Արթուրը պատրաստվում է փախչել երկրից: Այս նպատակով նա ոչ միայն իր մեքենան [ GX-18.000$ ] ու ջերմոցներն է վաճառել, այլ նաև տիկին Թումանյանին արդեն տեղավորել է եվրոպական երկրներից մեկում՝ Ֆրանսիայում կամ Գերմանիայում: Խոսում են նաև, որ Իսակով փողոցում գտնվող երկու […]

Վանաձորում քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. բնակարանից առկա է գազի սուր հոտ․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները իջեցրել են տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հրշեջ-փրկարարները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի