«ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքի մեխանիզմն է»
Խորհրդարանում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագհի ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողի որոշմամբ՝ ԿԸՀ-ի նախագահի թեկածանուն է գործող նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԿՀԿ նախագահին և անդամներին պետք է ընտրի Աժ-ը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե ընտրական գործընթացների նկատմամբ չկա հանրային վստահություն: «Ձեր ղեկավարման տարիներին այդ անվստահություն ավելի է մեծացել, և այդ ինստիտուտը վստահություն չունի ժողովրդի մոտ, որովհետև ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի է ունենում ձեր մոտ, իսկ եթե արդյունքները չեն բավարարում իշխող կուսակցությանը, ապա այդպիսի տպավորություն է, որ ԿԸՀ-ում հնարավոր է լինել փոխել»,- ասաց պատգամավորը և հետաքրքրվեց՝արդոք Տիգրան Մուկուչյանը համարում է, որ մինչև վերջ ազնվորեն կատարել է իր աշխատանքը և արդյոք նոր Սահամանդրություն ու ԸՕ-ն իրեն ավելի ազատ գործելու հնարավարություն տալու են:
Տիգրան Մուկուչյանը նախ շեշտեց, թե ԿԸԿ-ի նախագահի և անդամների վրա գոյություն ունեցող միակ ճնշումն օրենքի մեխանիզմներն են:
«Ինչ վերաբերում է ընտրական գործընթացների նկատմաբ հանրային վստահությանն, ասեմ, որ թերևս թիվ 1 խնդիրը թափանցիկության ապահովումն է: ԿԸՀ-ում վաղուց դրվել է մեխանիզմ, որ տեղամասերից ստացվող տեղեկություններ ուղիղ ժամանակային տևողությամբ աղյուսակավորվում է, հասցվում է հանրությանը: Խնդիրը հետևյալն է է, որ հանրային վստահության առումով հսկայական աշխատանք արվել է, բայց գուցե որոշ բաներ պիտի հրապարակային դարձնել: Ես համակարծիք չեմ, որ վստահությունը գնալով նվազել է , կարծում եմ՝ ավելի շատացել է վստահությունը, բնականաբար, արդյուքն է հրապարակայնության»: