Ազատազրկված գնդապետը հրաժարվում է վաղաժամկետ ազատումից /վիդեո/
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հրապարակեց 6 տարվա ազատազրկման դատապարտված և արդեն երեք տարի ՔԿՀ-ում գտնվող գնդապետի հայտարարությունը, որում նա նշում է, որ անցած 3 տարիների ընթացքում 4 անգամ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան իրեն ներկայացրել է վաղաժամ ազատման, սակայն 4 անգամ էլ հանձնաժողովը մերժել է այդ հնարավորությունը՝ չներկայացնելով որեւէ հիմնավոր բացատրություն: Արդյունքում, Վոլոդյա Ավետիսյանը որոշում է կայացրել այլեւս չօգտվել այդ հնարավորությունից:
Գագիկ Սարուխանյանը նկատեց, որ Վոլոդյա Ավետիսյանը այս հայտարարությամբ բարձրացնում է նույն կարգավիճակում գտնվող մյուս դատապարտյալների խնդիրը:
Մանրամասները՝ տեսանյութում: