17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Աղերսելու եմ, որ գտնի որդուս» /վիդեո/

«Հույսս հիմա էլ նորանշանակ վարչապետի հետ եմ կապել: Իր ելույթները լսում եմ ու մտածում եմ, որ նա օրենքով ու խիստ կանաններով է շարժվում: Ես նրան խնդրելու եմ, աղերսելու եմ  և հուսով եմ , որ կօգնի ինձ: Արդեն քանի տարի արցունքս չի ցամաքում ու հույսս էլ չի մեռնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի բնակչուհի Էմմա Հարությունյանը:

Տիկին Էմման արդեն 5 տարի սպասում է որդու վերադարձին: Նրա որդին՝ 30 ամյա Արա Խաչատրյանը տանից դուրս է եկել ընկերների հետ ու այլևս չի վերադարձել:

«Իմ աչքի առջև իմ երեխային տարել են, մինչև առ այսօր ոչ մի նորություն չկա։ Իր ընկերներն են տարել. Կարեն Գրիգորյան, Արսեն Մկրտչյան, Արտավազդ Հարությունյան և Վիկտոր Հայրապետյան»,-հայտարարեց Էմմա Հարությունյանը, հավելելով, որ այս մարդիկ ազատ ապրում են ու իր հայտարարություններին չեն էլ արձագանքում:

Տիկին Էմման ընդգծում է, որ Կարեն Գրիգորյանը որդու ամենամոտ ընկերն է եղել. «Արային ասեց՝  Արա, կգա՞ս քայլենք: Տղաս ինձ տեղեկացրեց, որ 10 րոպեյով դուրս է գալիս:  10 րոպեն դարձավ 5 տարի»։

Վերջին 4 ամիսներին հուսահատ մայրը ծանր հիվանդ է եղել և գտնվել է հիվանդանոցում.« Հիմա արդեն մի քիչ լավ եմ ու շարունակելու եմ պայքարել որդուս գտնելու համար: Իմ տղան ոչ մի խնդիր չի ունեցել: Շնորքով, համեստ  ու բարեհամբույր տղա էր: Իր անհայտացումը շոկ էր քաղաքի համար: Ոչ մեկը չի հավատում, որ իմ տղան կարար կորեր: Ես նամակ եմ գրել Կարեն Կարապետյանին, խնդրում եմ, որ օգնի գտնել որդուս: Ես տառապում եմ ու բարձրաձայնում եմ տղայիս անհայտացման մեղավորների անունները: Ոստիկանապետը պետք է պարտադրի նրանց, որ խոստովանեն»,-եզրափակեց Էմմա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Էմմա Հարությունյանը նամակերով դիմել է նաև ՀՀ նախագահին և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

14657710_1058261580961635_932530882_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ