23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարոն նախագահ, ինձ տվեք որդուս. ցնցող ու սարսռեցնող պատմություն /վիդեո/

«Իմ տղային տանից տարել են ու կորցրել են: Ճակատը պաչել եմ ու տանից դուրս է եկել»,- Կառավարության շենքի մոտ աղեկտուր ճիչով Henaran.am-ի թղթակցին  դիմեց մի կին:

Կինը արտասվում և խնդրում էր, պահանջում, որ վերադարձնեն իր որդուն:

«30 տարեկան տղայիս տարան ու կորցրին: Հիմա ես ինչ անեմ: Խնդրում եմ ՀՀ նախագահին ու վարչապետին, օգնեք ու տղայիս տվեք ինձ»,-պահանջում էր Սյունիքից 400 կմ ճանապարհ կտրած Էմմա Հարությունյանը:

Կնոջ փոխանցմամբ` տղային կորցրել են ընկերները. «Պարոն նախագահ, պարոն վարչապետ իմ տղան խաղաղության աղավնի էր: Փրկեք նրան: Սահմանադրության փոխարեն մարդկանց խիղճը փոխեք: Աղաչում եմ….ես որբևայրի կին եմ, Ձեզանից բացի ուրիշ տեր չունեմ»,- արցունքներով աղերսում էր կինը:

30 ամյա Արա Խաչատրյանի մայրը նշեց, որ թողել է տունը ու հիմա ապրում է ինչ-որ նկուղում, քանի որ տանը եղած իրերը որդուն են հիշեցնում:

«Հավատացյալ կին եմ, ամեն շաբաթ պատարագի եմ մասնակցում, Աստված ինձ ուժ է տալիս ու հավատ ապրելու համար…»,-ասաց հուսահատ մայրը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ