Շուտով մեր երկրում էլ գեյ-շքերթներ կկազմակերպեն
ԱԺ-ում վերջին քառօրյաի ընթացքում քննարկվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ նախատեսվում է որոշակի արտոնություններ տալ ՀԿ-ներին: Այս հանգամանքը, սակայն, քննարկումների ընթացքում անհանգստություն առաջացրեց որոշ պատգամավորների շրջանում: Որոշները մտավախություն հայտնեցին՝ որքան ՀՀ-ն ձգտում է մոտենալ եվրոպական արժեքներին, այնքան ազգային արժեքները վտանգվում են: Պատգամավորներից ոմանք նույնիսկ մտավախություն հայտնեցին, թե հնարավոր է՝ շուտով մեր երկրում էլ գեյ-շքերթներ կկազմակերպեն:
Այս թեմայով Henaran.am-ը զրուցել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
«Ես ՀԿ-ների իրավասությունների ընդլայնման կողմնակիցն եմ: Շատ կցանկանամ, որ որոշում ընդունող շրջանակների վրա մեծանա ՀԿ-ների ազդեցությունը: Ազատությունների հետ կապված երևույթները պիտի ընտրի հասարակությունը: Եվ ամենևին պետք չէ մտածել, որ եվրոպական արժեքներից կարող ենք վերցնել հակաբնական ինչ-որ երևույթներ: Բոլոր դեպքերում, ես այդ մտավախությունը չունեմ: Ես ազատությունների ընդլայնման կողմնակիցն եմ: Ես վստահում եմ մեր հասարակությանը, հավատում եմ, որ հասուն ենք մտածում և կկարողանանք թացը չորից ջոկել», – շեշտեց իրավաշայպտամը: