28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պատգամավորները հարց բարձրացրին գեյ-շքերթների վերաբերյալ

ԱԺ-ում շարունակվում է քննարկվել Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը.  հիմնական զեկուցողն է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ողջունեց խորհրդարանականների՝ Եվրոպական օրինակն իդեալ չդարձնելու մասին կոչերը, հակառակ դեմքում, ըստ նրա, չի բացավում, որ Հայաստանում գեյ-շքերթներ կանցկացվեն:

«Հակառակ դեպքում գեյ-շքերթներ տեղի կունենան փողոցներում, իսկ ես այդպիսի Հայաստանում չեմ ուզում ապրել»,- ասաց Բաբուխանյանը:

Վերջինիս արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հարցրեց. «Ի՞նչ շքերթներ, պարոն Բաբուխանյան»:  Ի պատասխան Շարմազանովի՝ Բաբուխանյանը կրկնեց, որ գեյ-շքերթներ մասին է խոսում: Էդուարդ Շարմազանովն իր հերթին արձագանքեց.  «Չէ՜, մեզ չի սպառնում պարոն Բաբուխանյան»:

Հայկ Բաբուխանյանը շեշտեց՝  Շարմազանովի նման լավատես չէ և անհանգստացած է: Պատգամավորի խոսքին կրկին արձագանքեց Շարմազանովը. «Կարծում եմ` ներկա դահլիճում գտնվողները չեն ողջունում տարբեր, զանազան, գունավոր շքերթները»:

Գեյ-շքերթների լինել-չլինելու դիալոգից հետո Հայկ Բաբուխանյանն Արդարադատության նախարարից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ կազմակերպության սկզբունքների բաժնում չկա թափանցիկության հարցը»: Արդարադատության նախարարն էլ մինչ հարցի բուն պատասխանին անցնելն ասաց. «Ես էլ չէի ակնկալում, որ այս օրենքի քննարկումը պետք է վերածվի տարատեսակ փոքրամասնությունների ողջունման կամ ժխտման գործընթացի»:

Հայկ Բաբուխանյանով գեյ-շքերթների մասին հարցերը չավարտվեցին, այս հարցի մասին իր տեսակետը հայտնեց նաև ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը: «Ես գեյ-պառադներին դեմ եմ ընդհանրապես և մասնավորապես: Մի անեկդոտ հիշեցի. Երևանում որոշվում է գեյ-պառադ անցկացվել, բայց ժամանակի խնայողության համար գեյ-պառադը որոշվել է անցկացնել Տրամվմատոլոգիայի բաժանմունքի մոտ, որ ծեծված գեյերին արագ հասցնեն բժիշկների մոտ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ