11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

13 օր հացադուլի մեջ գտնվող Կարո Եղնուկյանը վատացել է

Արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանն առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա դուստրը` Էլմոն Եղնուկյանը:

«Նա կորցրել է 9 կգ քաշ, ճնշումը բավականին ընկել է, դժվար է տեղաշարժվում է եւ խիստ թուլություն է զգում։ Խոսում է մեծ դժվարությամբ։ Բժիշկները եւ ընտանիքի անդամները թախանձագին խնդրում են Կ․Եղնուկյանին դադարեցնել հացադուլը քանի որ նրա կողմից եկար ժամանակ օգտագործվող դեղերի ընդունման դադարեցնելը մեծ ռիսկայնություն է պարունակում եւ առողջական վիճակի կտրուկ վատթարացումը դրա հետ է կապված։ Հացադուլի շարունակումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ եւ վտանգում է նրա կյանքը»,-նշել է Եղնուկյանի դուստրը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-218 հոդվածի (պատանդ վերցնելուն օժանդակելը) եւ  ՀՀ  ՔՕ 38-219 հոդվածի (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն օժանդակելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) հատկանիշներով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ