21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Գավառում դանակի եւ ատրճանակի գործադրմամբ խուլիգանությունը բացահայտվել է

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված եւ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել է կատարված ծանր հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կարապետյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից   հայտնում են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Է. Կարապետյանը բարեկամուհու հետ Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղակայված մթերային խանութ մուտք գործելիս, առանց որեւէ առիթի, անհիմն, իր անձի առավելությունը խանութի մուտքի մոտ վճարային տերմինալից գումար փոխանցող Գրիշա Զոլյանի նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված՝ հարվածել է վերջինիս եւ պահանջել մի կողմ գնալ ու ճանապարհ տալ:

Դեպքի վայրում գտնված Սերյոժա Ղարաբաղցյանի դիտողությունից վրդովված` Է. Կարապետյանը վիճաբանել է վերջինիս ու Գ. Զոլյանի հետ եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ՝ հանել է իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող ծալովի դանակը, հրել ու քաշքշել է Ս. Ղարաբաղցյանին, ինչը նկատել է վերջինիս եղբայրը՝ Էդմոնդ Ղարաբաղցյանը, ով եղբորը դանակով հարվածելու փորձ կատարելու համար բռունցքով հարվածել է Է. Կարապետյանին եւ հորդորել է հանգիստ պահել իրեն, սակայն վերջինս տեւական ժամանակ խախտել է հասարակական կարգը:

Չնայած գոռգոռոցի եւ հայհոյանքի ձայներից հավաքված անձինք Գ. Զոլյանի հետ փորձել են խափանել Է. Կարապետյանի կողմից հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունները, սակայն վերջինս չի ենթարկվել, դիմադրություն ցույց տալով՝ շարունակել իր խուլիգանական գործողություններն ու դիտավորությամբ դանակով հարվածել է Գ. Զոլյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այդ տեսնելով՝ Ս. Ղարաբաղցյանը դիմել է փախուստի, սակայն Է. Կարապետյանը հետապնդել եւ դանակով դիտավորությամբ հարվածել է նաեւ նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետեւ Է. Կարապետյանը մի խումբ անձանց հետ շարունակել է խուլիգանական գործողությունները եւ բռնություն է գործադրել դեպքի վայրում գտնված Գարսեւան Ղարաբաղցյանի նկատմամբ. նախ՝ դանակի բռնակի մասով հարվածել է Գ. Ղարաբաղցյանի գլխին, այնուհետեւ գոտկատեղից հանել է որպես զենք օգտագործվող «Մակարով» տեսակի ատրճանակը, դրա բռնակի մասով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այդ ընթացքում Է. Կարապետյանը չի ենթարկվել նաեւ դեպքի վայրում գտնված այլ անձանց՝ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունները խափանելու պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց եւ շարունակել է իր խուլիգանական գործողությունները:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Էմիլ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Էմիլ Կարապետյանի վերաբերյալ գործի նախաքննությունը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ