Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության է ենթարկվել
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթից վերցվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ Ս.Ա.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը՝ նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայր և ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ ընդունելիս Ս.Ա.-ի մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնց կապակցությամբ վերջինս հաղորդմամբ հայտնել է, որ այդպիսիք պատճառվել են ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության ենթարկվելու արդյունքում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանն է ուղարկվել նաև Ս.Ա.-ին առերևույթ խոշտանգելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը: