23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Շոկ դատարանում. երրորդմասցի Լյովիկի սպանության գործով բացվել են սպանվածների հագուստները. Ժամանակ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍե տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության […]

Հայ տղամարդը սպանվել է Ուկրաինայում՝ աղջկա պատճառով ծագած վեճի արդյունքում /ֆոտո/

Ուկրաինական Մելիտոպոլ քաղաքի կենտրոնում՝«Ջոկեր» սրճարանի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկու հոգի են մահացել՝ վրացի Զուրաբ Օնանիզին եւ հայ Սարգիս Բաղդասարյանը։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ վեճը առաջացել է կիրակի օրը՝ գիշերը։ Ոստիկանությունը, դեպքի վայր ժամանելով, տղամարդկանցից մեկի դիակը հայտնաբերել է, մյուսը մահացել է հիվանդանոցում։ Կա եւս երկու վիրավոր՝ 24 եւ 28 տարեկան տղամարդիկ, գրում է 061.ua-ն։ Ինչպես […]

«Սասնա ծռերի» գործով մեղադրվողը գրավի դիմաց ազատ կարձակվի,բայց հարազատները գումար չունեն

Վերաքննիչ դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանին 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը: Այս մասին  Henaran.am-ը տեղեկանում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի Ֆեյսբուքյան էջից: Փաստաբանը նշում է, որ իր վստահորդի հարազատները, սակայն, այս պահի դրությամբ, չեն կարողանում գտնել 1 միլիոն դրամը, որպեսզի Սարո Այվազյանն ազատ արձակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

55 ամյա Լյովան դանակահարվել է որդու զոքանչին սիրահետելու համար

Շիրակի մարզի Շիրակ գյուղում հոկտեմբերի 24-ին սպանված 55-ամյա Լյովա Հաջյանի սպանության մեջ կասկածվում է նրա տղայի աներորդին: Նախնական տեղեկությունների համաձայն  տղամարդու դանակահարությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Սպանված Լյովա Հաջյանը սիրահետել է իր որդու զոքանչին, որի մասին իմանալուց հետո վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում էլ տղամարդը ստացել է մահացու վնասվածքը: Կասկածյալը ձերբակալվել է: […]

Մաքսիմը իր կամքով հանձնեց

Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Մաքսիմ Պ.-ն ներկայացել է Իջևանի ՊՊԳՎ բաժին և կամավոր հանձնել 14.5 մմ տ/չ 49 փամփուշտ՝ ժապավենով, և 196 հատ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ:

Գեւորգ Սաֆարյանի գործով վկաներից 6-ը կալանավորված է

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով վկաներից 6-ը այս պահի դրությամբ կալանավորված է: Այս մասին  տեղեկացնում է Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ կալանավորված վկաներից 4-ը «Սասնա ծռեր» խմբի անդամ են, իսկ երկուսը՝ կալանավորված են  «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու եւ Սարի թաղի անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: «Այս պահին վկաներից 6-ը […]

Սա շոուներ սարքելու տեղ չի. Շարմազանովը՝ Փաշինյանից

«Ես չէ, որ պետք է գնահատական տամ, կա համապատասխան մարմին, որն էլ հարկ եղած դեպքում պետք է զբաղվի այդ հարցով: Ես չէ, կամ մեր կուսակցությունը չէ, որ պետք է համապատասխան հայտարարություններով հանդես գանք: Եվ, առհասարակ, պատգամավորներին խորհուրդ կտայի այս ամբիոնից ըստ էության ու կոնկրետ հարցերի մասին խոսել: Սա շոուներ սարքելու տեղ չի»,- այսօր Ազգային ժողովում […]

Դպրոցի տնօրենի որդին սպանել է նույն դպրոցի երիտասարդ ուսուցչուհուն /ֆոտո/

Պրիմորյեում 19-ամյա երիտասարդը խեղդելով սպանել է 27-ամյա աղջկան, ապա դին գետն է նետել։ Ինչպես հայտնի է դարձել, 27-ամյա Անաստասիա Խրոլենկոն ուսուցչուհի էր դպրոցում, իսկ նրան սպանող երիտասարդը նույն դպրոցի տնօրենի որդին է։ Հայտնի է դարձել, որ չնայած տարիքային մեծ տարբերությանը՝ նրանք սիրեկաններ են եղել։ Կինը մի քանի օր աշխատանքի չի եկել, նրա աշխատակիցները ստիպված դիմել […]

Գ. Ջհանգիրյանը հորդորում է գաղտնիքներ չորոնել

ԱԺ-ը շարունակում է քննարկել « ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողին՝ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանից  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ արդյոք կա վիճակագարություն, թե ՀՀ-ում քանի երկքաղաքացի կա: Ի պատասխան պատգամավորի՝ Եղիազարյան ասաց, որ Ոստիկանությունում նման հաշվառում կա. «Այս պահի դրությամբ երկքաղաքացիություն […]

Երկքաղաքացիություն ստացող անձինք այլևս պարտավոր չեն տեղեկացնել ոստիկանությանը

Օրենսդիր մարմնում մեկնարկեց «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, հիմնական զեկուցողն է Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Նա նշեց, որ օրենքով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացին, ով արտերկրում ստանում է նաև այլ պետության քաղաքացիություն, այևս պարտավոր չէ այդ մասին տեղեկացնել ՀՀ Ոստիկանությանը: Եղիազարյանը շարունակեց ասելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի