28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երկքաղաքացիություն ստացող անձինք այլևս պարտավոր չեն տեղեկացնել ոստիկանությանը

Օրենսդիր մարմնում մեկնարկեց «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, հիմնական զեկուցողն է Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Նա նշեց, որ օրենքով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացին, ով արտերկրում ստանում է նաև այլ պետության քաղաքացիություն, այևս պարտավոր չէ այդ մասին տեղեկացնել ՀՀ Ոստիկանությանը: Եղիազարյանը շարունակեց ասելով, որ հանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 195.2 հոդվածը, որով նախատեսվում էր 50.000 դրամ տուգանք՝ երկաքաղացիության մասին ՀՀ ոստիկանությունը չտեղեկացնելու համար:

«Պետք է նշել, որ հիշյալ դրույթը գործնականում կիրառելի չէ, քանի որ վարչական պատասխանատվություն սահմանող սանկցիայի կիրառումը որևէ ժամկետով չի պայմանավորել, այսինքն՝ այն պահին, երբ անձը հայտնում է երկքաղաքացիության մասին լուրը, պատասխանատվության հարցը վերանում է»,- ասաց Եղիազարյանը: Ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ երկքաղաքացիության մասին փաստն ի հայտ է գալիս՝ ոչ թե երկքաղաքացիների կողմից սահմանված կարգով այդ մասին տեղեկացնելու, այլ անձնագրային և վիզաների վարչության կողմից նրանց ծառայություն մատուցելու ժամանակ: Եղիազարյանը շեշտեց, որ այս հոդվածի հիմքով 2007 թվականից ի վեր վարչական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 1 անձ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ