29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա շոուներ սարքելու տեղ չի. Շարմազանովը՝ Փաշինյանից

«Ես չէ, որ պետք է գնահատական տամ, կա համապատասխան մարմին, որն էլ հարկ եղած դեպքում պետք է զբաղվի այդ հարցով: Ես չէ, կամ մեր կուսակցությունը չէ, որ պետք է համապատասխան հայտարարություններով հանդես գանք: Եվ, առհասարակ, պատգամավորներին խորհուրդ կտայի այս ամբիոնից ըստ էության ու կոնկրետ հարցերի մասին խոսել: Սա շոուներ սարքելու տեղ չի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանին Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն մեղադրեց ռուսաստանաբնակ հայի` «Ձկնկուլ»-ի սպանության մեջ: ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ ինքը չէ, որ պետք է գնահատական տա:

Է. Շարմազանովն ընդգծեց, որ քննություն կլինի, ամեն բան կպարզվի: Ինչ վերաբերում է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի տան մոտ երեկ եղած ակցիային, որով պահանջում էին Ծառուկյանից վերադառնալ քաղաքականություն, ապա ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ ժամանակից առաջ ընկնել չի շտապում: «Այս պահին նա քաղաքականության մեջ չէ, կվերադառնա, բոլորդ կիմանաք»:

Դիտարկմանը, թե կարծես թե փոխվել է ՀՀԿ-ի վերաբերմունքը Գ. Ծառուկյանի նկատմամբ, նա արձագանքեց. «Սիրելի լրագրողներ, շտապում եմ ևս մեկ անգամ կրկնել հույն փիլիսոփա Հերակլիտեսի խոսքերը՝ ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում է: Մենք խոսել ենք երևույթների, այլ ոչ թե անձերի մասին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ