Գ. Ջհանգիրյանը հորդորում է գաղտնիքներ չորոնել
ԱԺ-ը շարունակում է քննարկել « ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողին՝ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ արդյոք կա վիճակագարություն, թե ՀՀ-ում քանի երկքաղաքացի կա: Ի պատասխան պատգամավորի՝ Եղիազարյան ասաց, որ Ոստիկանությունում նման հաշվառում կա. «Այս պահի դրությամբ երկքաղաքացիություն ունեցողների թիվը 95 հազար 839 է»,- նշեց Եղիազարյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հորդորեց գործընկերներին այս օրինագծի տակ գաղտնիքներ չորոնել: Ըստ նրա՝ Կառավարությունն այս օրինագծով պարզապես հանում է 2 չգործող նորմ: Պատգամավորը, միևնույն ժամանակ, ունի նաև մտահոգություններ: «Այլ խնդիր է, որ մենք՝ որպես ինքնիշխան պետություն, լծակներ չունենք, որպեսզի հաշվառենք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացիություն: Պարոն Եղիազարյանը վկայակոչեց 95 -96 հազար թիվը, սակայն վստահ եմ՝ այն մի քանի հարյուր հազար է, եթե ոչ ավելի: Այս այտեղ կա ազգային անվտանգության խնդիր և Կառավարությունը պետք է մտածի այս ուղղությամբ, որ երկքաղաքացիության մեր պահոցի հաշվառումը լայնացնենք: Դուք էլ շատ լավ գիտեք, որ Ձեր ասած 95 հազարը շատ փոքր թիվ է»,- ընդգծեց Ջգանգիրյանը: Եղիազարյանն էլ արձագանքեց պատգամավորին և նշեց, որ այս խնդիրներն ուշադրության կենտրոնում կպահի, թեև այս պահին դժվար է ասել, թե ինչ մեխանիզմով հարցին լուծում պետք է տրվի: