Որն է լինելու Կառավարության հաջողության բանալին
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի համար անհասկանալի է՝ ինչպես կարելի է չնկատել ժողովրդավարությոն, իրավունքի գերակայություն, չտեսնել հանրային շահը կառավարության ծրագրում: «Եթե որոնեին ու ուզենային տեսնել հանրային շահի ոգին, այն կարող էին տեսնել ամբողջ ծրագրում»,-այսօր խորհրդարանում Կառավարության ծրագրին հավանություն տալու վերաբերյալ քննարկման ժամանակ արտահերթ ելույթի ժամանակ ասաց նախարարը:
Նա հիշեց ընդդիմադիրներից Ռուբիկ Հակոբյանի ելույթը, թե շատ կարևոր է պոզիտիվ տրամադրությունը հասարակության մեջ, և, թե քաղաքական ընդդիմություն ոչինչ պետք չէ պահանջել, քանի որ ընտրություններ են առաջիկայում:
«Ես հավատացած եմ, որ այդ գաղափարը, միտքը այս դահլիճում նստած բոլորը չի, որ կիսում են: Ես հավատացած եմ, որքան էլ կրքերը թեժ են, հռետորաբանությունը կոշտ է, որովհետև մենք ունենք առաջիկայում ընտրություններ Ազգային ժողովի, ձեզանից յուարքանչյուրը զգում է պատասխանատվություն, ու ՀՀ քաղաքցիների սպասումների համար պատասխանատու է նաև ինքը, ու այդ սպասումների մեջ իր լրջագույն դերն ունի նաև քաղաքական ընդդիմությունը»,-հայտարարեց նախարարը:
Վերջինս պատգամավորներին հորդորեց նաև առաջարկներ ներկայացնել, խնդիրների լուծումներ, դրանք անպայման կքննարկվեն:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նա նկատեց. «Արդարադատությունը ՀՀ քաղաքացու համար միշտ չէ, որ դրական սպասումներ ու ակնկալիքներ է առաջացնում: Համակարգում քիչ չեն այն դեպքերը, որբ ստորադաս դատարանների վճիռները վերադաս դատավորների ցուցումների հիման վրա են կառուցվում, կա՞ այսպիսի խնդիր, այո, կա
Մենք արդարադատության համակարգում դատավորների ներքին անկախության ապահովման խնդիր ունենք»,-շեշտեց Ա. Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին, ապա այստեղ նախարարը թիվ մեկ խնդիրը համարում է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի բարելավումը, որի մասին փաթեթը պատգամավորների դատին կներկայացվի մինչև տարեվերջ:
Նա ասաց, որ Արդարադատության նախարարությունը դատական իշխանությանը միջամտելու իրավունք չունի, բայց ունի գործիքակազմ՝ բարելավելու այն խնդիրները, որ կան այսօր քաղաքացիների առջև, որն էլ հանրային շահն է:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա Արփինե Հովհաննիսյանն ասաց՝ այս մասին պետք է ոչ թե խոսել, այլ գործել սրա դեմ: Սրա դեմ պայքարի համար կառավարությունն առաջարկում է ապօրինի հարստացումը քրեական հանցանք, ի դեպ ՀՀ-ը ՄԱԿ-ի կոնվենցիան պատասխանել է և դրան համահունչ ներկայացվելու է քրեական օրենսգիրքը փոփոխելու փաթեթ ապօրինի հարստացման վերաբերյալ:
«Մեր՝ երկրի, քաղաքացու, հասարակության, հաջողության բանալին համակարգային լուծումներն են»,-եզրափակեց նախարարը: