Հրանտը դեռ կմնա հիվանդանոցում, Հռիփսիմեին այսօր կհուղարկավորեն
Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 20-ամյա Հրանտ Գասպարյանի վիճակը բավարար է գնահատվում:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից Henaran.am-ը տեղեկացավ, որ 20-ամյա երիտասարդը գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքների պատճառով դեռ գիտակցության հետ խնդիրներ ունի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:
Նշենք,որ այսօր կայանալու է 18 ամյա Հռիփսիմե Գասպարյանի հուղարկավորությունը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: