24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երկու անգամ դատված և ՊՆ-ից վռնդված Նորայրը ցանկանում է ապրել Ադրբեջանում.մանրամասներ

Ֆեյսբուքի օգտատեր Աշոտ Ասատրյանը անդրադարձել է  ադրբեջանական haqqin.az կայքի տարածած այն տեղեկությունը, համաձայն որի՝ հայազգի սպա Նորայր Գեևրգիի Մինասյանը ցանկանում է անցնել Ադրբեջանի տարածք. «Վահանի ընկեր Նորայրը. Դեպի Բաքու ճանապարհ բռնած ևս մեկ ազգի դավաճան Նորայր Մինասյանը իրեն ներկայացնում է իբրև երկրի իշխանության կողմից հալածված ու փախած: Սցենարը մի փոքր նման է Վահան Մարտիրոսյանի պատմությանը, […]

«Մեզ դանդաղ մահվան են դատապարտել» /վիդեո/

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող վեց քաղաքացիների հարազատները վարչապետից սպասում են իրենց նամակ-խնդրագրի պատասխանին: Հրաչ Բոյաջյանի կինը՝  Նարինե Ղազարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց սոցիալական ծանր պայմաններն են տղաներին հանել փողոց: «Արդեն 5 ամիս է կալանավորված են ու արդեն պատասխան են տվել իրենց […]

Լրագրողի հեռախոսը ջարդելու գործով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Մարիամ Ավագյանը  դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է ընտրական գործընթացները լուսաբանող «Araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանի լիազորությունների իրականացմանը ու դիտավորությամբ պատճառել զգալի չափերի գույքային վնաս: Մասնավորապես՝ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարիամ Ավագյանը Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման […]

«Վարչապետից էլ պատասխան չկա» /վիդեո/

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող վեց քաղաքացիների հարազատները այսօր՝ դեկտեմբերի 5-ին  վաղ առավոտից  բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց և պահանջում հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Ամուսնուս առողջական վիճակը շատ վատ է: Արդեն մի ամսից ավել է դիմել ենք վարչապետին […]

Ցուրտը ու սովը ինձ չեն խեղճացնի.ազատամարտիկը 5 օր է հացադուլի մեջ է

Արդեն 5-րդ օրն է, որ ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը Կառավարության դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել: Ազատամարտիկի բողոքը իրավական հարթության վրա է: Նրա խոսքով՝ ինքը խարդախության զոհ է դարձել՝ 55 հազար դոլար գումար, պայմանագրով տալով  «Արցախբանկի» աշխատակից  Անուշիկ Շահրամանյանին, որը  այդպես էլ գումարը չի վերադարձրել: Ավելի ուշ Ղազարյանի փոխանցմամբ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը […]

Նարինեին դանակահարած Բենյամինը ներկայացել է

Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել 46-ամյա Բենյամին Ս.-ի կողմից 37 ամյա Նարինե Ա.-ին դանակահարելու մասին: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումնների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 16.30-ին, Բենիամին Ս.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Կատարվում է քննություն:

«Սասնա ծռերի» գործով 12 մեղադրյալների տեսակցության արգելքը հանվել է

«Սասնա ծռեր» խմբի գործով անազատության մեջ գտնվող մեղադրյալների տեսակցության արգելքը պարբերաբար վերանայվում է: Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որում ասվում է. «Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, […]

Ավետիսյանների սպանության գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է

Ավետիսյանների սպանության գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է։ Այն կկայանա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15–ին։ Նիստը չի կայացել  տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բացակայության պատճառով։ Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2015-ի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան […]

Երեք միլիոնի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել Հ.-ի տնից ոսկյա զարդեր գողանալու եւ 3.000.000 դրամի վնաս պատճառելու մասին, իսկ նոյեմբերի 29-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 31-ամյա Գագիկ Կ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին Գագիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ Լոռու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի