24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Որսի էին գնում. մահացավ կես ճանապարհին

Արարատի մարզի Նորաշեն գյուղի զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. դեռեւս չբացահայտված հանգամանքներում «UAZ 31512» մակնիշի 34 VC 179 համարանիշի (վարորդ՝ 56-ամյա Արամ Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 300 մետր գլորվելով հայտնվել ձորում: Արարատի մարզի Նորաշեն գյուղի զորամասի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացած 56-ամյա Արամ Մանուկյանն իր որդու եւ […]

Դպրոցականները թղթադրամներ են կեղծել. սենսացիոն դեպք Կապանում

Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ուշագրավ բացահայտում է եղել։  Կապանում մի խումբ տղաներ, որոնց թվում են դպրոցականներ, ուսանողներ հայտնվել են  ոստիկանության 6-րդ վարչության ուշադրության տիրույթում թղթադրամ կեղծելու համար։ Պարզվել է, որ տանը գունավոր տպիչով թղթադրամներ են տպել եւ փորձել իրացնել վաճառքի կետերում։ Ոստիկանությունից հայտնում են, որ  նշված գործով կան ձերբակալվածներ։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է […]

Մարմնավաճառների քր. գործով պաշտոնատար անձինք կկալանավորվեն. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկու­թյուններով’ ՀՀ ԱՆ «Դատապարտյալնե­րի հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյաևը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ինչպես հայտնի է` ՀՀ հատուկ քննչա­կան ծառայությունում քննվող գործի շր­ջանակներում կալանավորվել է «Դատա­պարտյալների հիվանդանոց» քրեակա­տարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Հենց նա է քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց […]

Փախուստի փորձ՝ «Սևան» ՔԿՀ-ից

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է փախուստի փորձ: Վերջիններս հերթական զննության են ենթարկել բնակելի գոտուց դուրս եկող «ԳԱԶել» մակնիշի հացի ավտոմեքենան և թափքի տակից հայտաբերել փախուստի փորձ կատարող դատապարտյալ Վ. Կ.-ին: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Կնոջ հանդեպ կիրառվող բռնության վտանգ. բացահայտեց

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև կինը նախաքննության ընթացքում հրաժարվել է ամուսնու նկատմամբ նախկինում ներկայացված բողոքից։ 2016թ. նոյեմբերի 7-ին Սյունիքի մարզի բնակչուհու կողմից հաղորդում է ստացվել առ այն, որ նոյեմբերի 6-ին` ժամը 17-ի սահմաններում, իրենց տանը, կենցաղային բնույթի հարցերի շուրջ վիճաբանության […]

Երեխային մեքենայի մեջ մոռացած տղամարդուն ցմահ են դատապարտել

Ջասթին Ռոսս Հարրիսը մեղավոր է ճանաչվել իր մոտ երկու տարեկան որդու սպանության մեջ։ Ջորջիա նահանգի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել ու դատապարտել ցմահ ազատազրկման։ Մոտ երկու տարի առաջ Ջասթին Ռոսս Հարրիսը իր երկու տարեկան որդուն՝ Կուպերին, մոռացել էր մեքենայի մեջ՝ հետեւի նստարանին, իսկ ինքը գնացել էր աշխատանքի, այնտեղ անցկացրել ամբողջ օրը, ապա գնացել կինոթատրոն։ Միայն […]

Նոր Նորքում հնչած կրակոցները դիպել են նաև դպրոցի պատուհաններին

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան թիվ 150 հիմնական դպրոցի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ   դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ,  որի հետևանքով վնասվել են ապակիները: Կատարված դեպքի […]

Գյումրիում 20 ամյա երիտասարդ է դանակահարվել

Գյումրիում  երիտասարդների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Դեկտեմբերի 6-ի գիշերը Գյումրիի  Գորկու անվան կենտրոնական այգում դանակահարվել է 20-ամյա երիտասարդ։  Տեղեկությունը   հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Տուժողը Շահումյան փողոցի բնակիչ է, անունը՝ Աշոտ:  Նա տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նշված դեպքով հետաքննություն է կատարվում, հանգամանքները պարզվում են։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի