24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Քանի մենք կանք, Հայաստանը նեղություն չի քաշի». «Զիված խմբի» ղեկավարը բղավեց /վիդեո/

«Քանի մենք կանք, Հայաստանը նեղություն չի քաշի»,-այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստից առաջ լրագրողներին ասաց «Զինված խմբի»   ղեկավար Արթուր Վարդանյանը: Վարդանյանը  նշեց նաեւ, որ առողջական վիճակի մասին կալանավայրում գտնվող անձին պետք չէ հարց տալ: Նիստի ավարտին էլ Վարդանյանը բղավեց. «Եթե Արցախի համար զինվելը հանցանք […]

«Զինված խմբի» գործով առաջին դատական նիստը «թեժ» էր

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հետաձգվեց «Զինված խմբի» գործով դատական նիստը: Նիստը սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով, քանի որ լրագրողների ու դատարանի միջև խնդիրներ եղան: Արդեն հայտնել ենք, որ դատական կարգադրիչների ղեկավար Արթուր Փիլոսյանը արգելում էր 7-ից ավելի լրատվամիջոցի ներկայություն դատարանում: Դատավոր Արմեն Բեկթաշյանը ներկայացրեց մեղադրանքները: Նիստը […]

«Ավելի հետաքրքիր կարող եմ խոսել, քան Զարուհի Փոստանջյանը»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է, որ ժողովրդի ապստամբելու իրավունքի մասին հայտարարությունն ընդունվի ԱԺ-ի կողմից: Այսօր նրա այս նախագիծը քննարկման դրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Պատգամավորը նախ պատմական ակնարկ կատարեց դեպի 1901թ., երբ ժողովրդական ապստամբությամբ զորավար Անդրանիկի գլխավորությամբ ժողովուրդը փորձեց գրավել Առաքելոց վանքը դրանով փորձելով ցնցել Օսմանյան կայսրությունը: Համեմատություն տանելով սրա […]

Կրակոցներ ոսկու հանքավայրում. տուժել է անվտանգության աշխատակիցը

Սոթքի ոսկու հանքավայրում այսօր՝ դեկտեմբերի 2-ի գիշերը, կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկությունների համաձայն կա տուժած: Մի տղամարդ կրակոցներ արձակելով փորձել է մտնել հանքի տարածք։ Կրակոցները հնչել են անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը  ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Կրակոցներից քիչ անց ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հարձակվողի  ինքնությունը, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նա […]

«Վարչապետը պետք ա լսի». հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկը բացահայտումներ կանի

ՀՀ կառավարության շենքի դիմաց երեկվանից անժամկետ հացադուլ  է հայտարարել ազատամարտիկ, Սարգիս Ղազարյանը: Հատուկ գնդի առաջին վաշտի ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը ամբողջ գիշեր մնացել է դրսում, սակայն նրա խոսքով՝ նա քաղցած ու մրսած տասնյակ օրեր  է հաղթահարել Արցախյան պատերազմի ժամանակ. «Ես ուղղակի մեծ ցավ եմ ապրում, որ իմ երազած խաղաղ Հայաստանում իմ իրավունքները ոտնահարվում են: Ես ոչ […]

Թալանի մասով քրեական գործը հանգուցալուծվեց. Ժողովուրդ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի հերս Վահան Բադասյանի հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչությունում մեկ ամիս առաջ սկսված քննությունը, որով նյութեր էին նախապատրաստվում, օպերատիվ կերպով հանգուցալուծվեց: Արդյունքը որեւէ մեկին, անգամ բանակից կատարվող թալանի մասին հայտարարություններ անող Վահան Բադասյանին անակնկալի չբերեց: ՔԿ պաշտոնական  հաղորդագրության համաձայն` Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ […]

22-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվեց

Նոյեմբերի 28-ին, ժամը 19-ին, Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 51 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 62-ամյա վարորդը, որը նոյեմբերի 29-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում […]

Կինը հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 30-ին, ժամը 16.45-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սուսաննա Թ.-ին, որը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Վանաձորում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքապետարանի շենքում ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության պատճառը, որը կրում է մասնավոր բնույթ։ Քննության տվյալներով՝ անձնական-կենցաղային խնդիրների պատճառով ամուսիններն սկսել են ապրել առանձին և կինը, հեռանալով ամուսնուց, իր հետ տարել է նաև իր երեք […]

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում 2016թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2016թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ: 2016թ. օգոստոսի 23-ին քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության քննիչին: Քրեական գործի ստուգմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի