27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ավելի հետաքրքիր կարող եմ խոսել, քան Զարուհի Փոստանջյանը»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է, որ ժողովրդի ապստամբելու իրավունքի մասին հայտարարությունն ընդունվի ԱԺ-ի կողմից: Այսօր նրա այս նախագիծը քննարկման դրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Պատգամավորը նախ պատմական ակնարկ կատարեց դեպի 1901թ., երբ ժողովրդական ապստամբությամբ զորավար Անդրանիկի գլխավորությամբ ժողովուրդը փորձեց գրավել Առաքելոց վանքը դրանով փորձելով ցնցել Օսմանյան կայսրությունը: Համեմատություն տանելով սրա հետ` նա շեշտեց, որ  այս տարի ամռանը ՊՊԾ գնդի գրավումը ևս ապստամբություն էր:

Ըստ Զարուհի Փոստանջյանի` որքան Հանրապետականը մնում է իշխանություն, այնքան ժոովուրդը դառնում է խոցելի: Նրա համոզմամբ՝ լավ չի լինի, եթե հայ ժողովուրդը գնա Լիբիայի ժողովրդի ճակատագրով: Պատգամավորը հիշեց Քադաֆիին` ասելով, որ լավ չէր լինի, որ նման բան Հայաստանում էլ լիներ: Հարակից զեկուցող` ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց. «Ես չգիտեմ` ինչ ասեմ: Պատմական ակնարկ ես էլ կարող եմ անել, մեր պապերից, հողերից, թե ցարն ինչ է կարծում, ավելի հետաքրքիր կարող եմ խոսել, քան Զարուհի Փոստանջյանը, բայց ԱԺ-ն պատմական ակնարկների տեղ չէ: Կարճ խոսեմ, որ արագ էս հարցը փակենք»,-նկատեց նա:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ` ճիշտ կլիներ այս նախագիծը ԱԺ նիստում ելույթով ներկայացվեր, նաև հիշեին ոստիկաններին, որ զոհվեցին իրենց ծառայության ընթացքում և պատմական ակնարկը ճիշտ ներկայացվեր. «Նույն այդ տղաների պնդմամբ` «եթե ժողովուրդը գա, հեղափոխություն կանենք», բայց հեղափոխություն չեղավ: Մենք դեմ ենք այս նախագծին` թե՛ պատմական ակնարկի, թե՛ բովանդակության առումով»:

Զ.Փոստանջյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցած դեպքերի զոհերի հիշատակը:

«Բոլոր զոհերը մերն են, նաև ինքնահրկիզված քաղաքացին: Եվ նեզ համար ցանկալի չէ տեսնել նույնիսկ բռնապետի արյունը»,- ասաց Զ.Փոստանջյանը:

ԱԺ օրակարգ նախագծի ընդունումը մերժվեց 1 կողմ, 5 դեմ ձայներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ