24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մեխերը ձեռքիս են ու ինձ կմեխեմ. 40 ամյա Արմենը սպառնում է /վիդեո/

«Երկու մեխ բերել եմ հետս ու պատրաստ եմ ինձ մեխել հենց Կառավարության շենքի դիմաց»,-Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի  բնակիչ Արմեն Երանոսյանը, որը արդեն մի քանի անգամ Կառավարության շենքի մոտ հացադուլ է հայտարարել և կարել բերանը: Երանոսյանը տեղեկացրեց , որ իր հետ կառավարության դիմաց է բերել վարչապետի այն նամակը, որով նա հանձնարարություն […]

Եթե վարչապետն ինձ չարձագանքի, ինձ կնետեմ Կիևյան մոստից. ազատամարտիկը վճռական է /վիդեո/

ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօրվանից անժամկետ հացադուլ  է հայտարարել ազատամարտիկ, Սարգիս Ղազարյանը: Իր փոխանցմամբ՝ ազատամարտիկը արդարադատության համակարգի հետ կապված խնդիրներ ունի: «Անուշիկը խարդախությամբ տիրացել է գումարներիս: Ինձ ասացին, որ տալիս են բանկի տնօրենին՝ Աշոտ Մալխասյանին, գնում նրանից եմ ուզում, ասում են՝ ինձ գումար չեն տվել: Տեղի ունեցավ դատ, որի ժամանակ ինձ ճանաչեցին վաշխառու՝ ես դարձա […]

Ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի նախկին տեղակալը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը. Henaran.am-ին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից: Նկատենք, որ նրա անունը կապվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» մարմնավաճառությամբ զբաղվող անձանց և կալանավորների հանդիպում կազմակերպելու գործընթացների հետ:

Բրիտանացի ֆուտբոլիստների շոկային բացահայտումները․ մանկապիղծ-մարզիչը տարիներ շարունակ բռնաբարել է դեռահաս մարզիկներին /վիդեո/

Բրիտանիայում սպորտային աշխարհը ցնցվել է նոր բացահայտումից։ Պարզվում է, երկար տարիներ ֆուտբոլային մանկապիղծ-մարզիչը բռնաբարել է դեռահաս մարզիկներին։ Այս պատմությունը թերեւս երբեք չբացահայտվեր, եթե «Շեֆիլդ Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էնդի Վուդվորդը 15 տարի անց չխոսեր դրա մասին։ Նա պատմել է, որ երբ 11 տարեկան էր, մանկապիղծ-մարզիչի զոհն է դարձել։ «Ես կոտրված էի, ես ինձ էի մեղավոր համարում […]

Ինչու Սեֆիլյանին տեղափոխեցին. Ժողովուրդ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ ժիրայր Սէֆիլյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են մեկ այլ ՔԿՀ, ինչի մասին նրա փաստաբանը տեղեկացել է հրապարակումից հետո: Oրաթերթը փորձեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հան-ային կապերի բաժնից տեղեկանալ` հնչն է եղել իրաևանում տեղափոխության պատճառը: Ի պատասխան մեր հարցի վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ խցերի շինվերանորոգման աշխատանքներով է պայմանավորված փոփոխության որոշումը, ինչպես […]

Ճաղերի հետևում եմ ծերացել.Վանո Սիրադեղյանի «բանդայի» ղեկավարը մանրամասնում է

«Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը երեկ առավոտյան ներկայացրել է դիմում և հայտարարել անժամկետ հացադուլ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալի որդին՝ Արգամ Տեր Սահակյանը: «Հայրս փոխանցում է, որ չի դադարեցնելու հացադուլը մինչև չհանդիպի Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ : Նա նշում է, որ ոչ մի խախտում չի արել այս 20 տարիների ընթացքում և […]

Կոտայքում բացահայտվել են բնակարանային գողությունների տասնյակից ավելի դեպքեր. ՔԿ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Կոտայքի մարզում արձանագրված բնակարանային մի շարք գողությունների բացահայտման գործում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերած աշխատակիցներին պարգեւատրելու մասին։ ՀՀ Քննչական կոմիտիեց   հայտնում են, որ 2016 թվականի մարտի 24-ին ահազանգ էր ստացվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակարաններից մեկում կատարված գողության մասին. առերեւույթ հանցագործություն կատարած անձը  գողացել էր ոսկյա զարդեր  եւ տարբեր […]

Պաշտոնանկություններ

Ոստիկանության համակարգում  դարձյալ կադրային վերադասավորումներ են: Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվել են Ճամբարակի  եւ Վարդենիսի ոստիկանապետերը։ Վարդենիսում նշանակվել է գնդապետ Արմեն Հովհաննիսյանը։ Ճամբարակում ոստիկանապետի պաշտոնը դեռեւս թափուր է։

«Փոքր Մհեր» կրթահամալիրում բացահայտվել են մտահոգիչ խնդիրներ. ՄԻՊ

Տեղեկության հրապարակային աղբյուրներից 2016 թվականի նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ եւ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների եւ սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Տեղի է ունեցել անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ […]

Սաուդյան Արաբիայի բնակիչներին արգելել են ձնեմարդ սարքել /վիդեո/

Վերջին օրերին աշխարհի ամենատաք երկրներից մեկի՝ Սաուդյան արաբիայի բնակիչները անհավանական ցրտի եւ ձյան են ականատես լինում։ Սակայն այստեղի երեխաներն իրավունք չունեն ձնեմարդ սարքելու։ Սաուդյան Արաբիայի հոգեւոր առաջնորդները դեմ են ձնեմարդ սարքելուն, քանի որ ձնեմարդ սարքելը նշանակում է մարդու կերպարով մեկի ստեղծել, ինչը խստորեն արգելված է նրանց կրոնական կաննոններով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի