26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փոքր Մհեր» կրթահամալիրում բացահայտվել են մտահոգիչ խնդիրներ. ՄԻՊ

Տեղեկության հրապարակային աղբյուրներից 2016 թվականի նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ եւ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների եւ սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը:

Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Տեղի է ունեցել անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ ունեցել կրթահամալիրի սաների հետ, հանդիպել կրթահամալիրի ղեկավարությանը, կատարել այլ համապատասխան ուսումնասիրություններ:

Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ եւ անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաեւ հրապարակայնորեն: Բացահայտվել են նաեւ խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաեւ այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային:

Մարդու իրավունքների պաշտպանը հարցն անմիջապես քննարկվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հետ եւ քննարկման արդյունքներով պայմանավորված նաեւ նախարարություն են ներկայացվել կրթահամալիրում արձանագրված խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարեւորում է այս հարցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ աշխատանքը եւ հետեւողական կլինի «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու գործում:

Սույն հայտարարությամբ չեն հրապարակվում նկարագրված խնդիրների մանրամասները՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը, ինչպես նաեւ հարցի քննարկման ընթացակարգի իրավական պահանջը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ