26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոտայքում բացահայտվել են բնակարանային գողությունների տասնյակից ավելի դեպքեր. ՔԿ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Կոտայքի մարզում արձանագրված բնակարանային մի շարք գողությունների բացահայտման գործում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերած աշխատակիցներին պարգեւատրելու մասին։

ՀՀ Քննչական կոմիտիեց   հայտնում են, որ 2016 թվականի մարտի 24-ին ահազանգ էր ստացվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակարաններից մեկում կատարված գողության մասին. առերեւույթ հանցագործություն կատարած անձը  գողացել էր ոսկյա զարդեր  եւ տարբեր արտարժույթի կանխիկ գումար՝  քաղաքացուն  պատճառելով շուրջ 2,5 մլն դրամի գույքային վնաս։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ձեռնարկվել  անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։  Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ ծառայության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հայտնաբերվել գողոնը։

Քննչական գործողությունները ճիշտ պլանավորելու, քննության ընթացքում քննիչի կողմից ցուցաբերված պրոֆեսիոնալիզմի արդյունքում բացահայտվել են նույն անձանց կողմից կատարված բնակարանային այլ  գողության դեպքեր եւս՝ 17 դրվագ, ինչպես նաեւ հայտնաբերվել հափշտակված ապրանքները եւ տուժողներին հատուցվել հանցագործությամբ պատճառված վնասը։

«Չբացահայտված հանցագործությունների, տվյալ դեպքում գողությունների պարագայում հասարակության մոտ ձեւավորվում է անհանգստության մթնոլորտ, զգուշավորություն, վախ, ինչը կարող է փարատվել դրանց բացահայտման  արդյունքում։ Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքի, ջանասիրության արդյունքում հանցագործությունից տուժած քաղաքացիներին վերադարձրեցիք վստահությունը, վերականգնեցիք սոցիալական արդարությունը»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ պարգեւատրելով բարեխիղճ աշխատանքի համար։

Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու արդյունքում շուրջ երկու տասնյակ գողություններ բացահայտելու, տուժողներին պատճառված վնասը հատուցելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սերգեյ Երիցյանը պարգեւատրվել է «Անձնվիրության եւ անվեհերության» մեդալով, իսկ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ գծով տեղակալը՝ «Համագործակցության համար» մեդալով:

«Համատեղ աշխատանքը միշտ էլ արդյունք կտա»,- ընդգծեց ՀՀ ՔԿ նախագահը եւ բարձր գնահատեց ընդհանրապես Կոտայքի մարզային քննչական վարչության կողմից հանցագործությունների բացահայտման գործում ցուցաբերած ջանասիրությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ