12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բրիտանացի ֆուտբոլիստների շոկային բացահայտումները․ մանկապիղծ-մարզիչը տարիներ շարունակ բռնաբարել է դեռահաս մարզիկներին /վիդեո/

Բրիտանիայում սպորտային աշխարհը ցնցվել է նոր բացահայտումից։ Պարզվում է, երկար տարիներ ֆուտբոլային մանկապիղծ-մարզիչը բռնաբարել է դեռահաս մարզիկներին։

Այս պատմությունը թերեւս երբեք չբացահայտվեր, եթե «Շեֆիլդ Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էնդի Վուդվորդը 15 տարի անց չխոսեր դրա մասին։ Նա պատմել է, որ երբ 11 տարեկան էր, մանկապիղծ-մարզիչի զոհն է դարձել։

«Ես կոտրված էի, ես ինձ էի մեղավոր համարում տեղի ունեցածի համար։ Ողջ կյանքում այդ ամենն ինձ հետ է եղել, այդ սարսափը 4 տարի շարունակվեց»,- պատմում է նա։

Մարզիչ Բարի Բեննելի զոհ են դարձել բազմաթիվ մարզիկներ, նրանց թվում՝ ֆուտբոլիստ Դեւիդ Լինը։ Վերջինը ասում է, որ իր նմանները շատ էին։ Ինքը ոստիկաններին պատմել է տեղի ունեցածի մասին, սակայն իրեն չեն հավատացել։

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ