26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ճաղերի հետևում եմ ծերացել.Վանո Սիրադեղյանի «բանդայի» ղեկավարը մանրամասնում է

«Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը երեկ առավոտյան ներկայացրել է դիմում և հայտարարել անժամկետ հացադուլ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալի որդին՝ Արգամ Տեր Սահակյանը:

«Հայրս փոխանցում է, որ չի դադարեցնելու հացադուլը մինչև չհանդիպի Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ : Նա նշում է, որ ոչ մի խախտում չի արել այս 20 տարիների ընթացքում և պետությանը պարտք չունի: Իր վաղակետ ազատման համար դիմելու իրավունքը ոտնահարվել է և նա երկրորդ անգամ դիմում է այաս ծայրահեղ քայլին՝ հացադուլին: Հացադուլը կշարունակի ինչքան առողջությունը ների»,-փոխանցեց ցմահ դատապարտյալի որդին:

Ցմահ դատապարտյալը պատրաստվում է բաց նամակով դիմել նաև ՀՀ նախագահին.«Ես պատժվել եմ, որովհետև ճաղերի հետևում եմ ծերացել: Ես հանրության համար չեմ կարող վնասակար լինել: Երեխաներիս չեմ կարողացել դպրոց տանել, գոնե թոռնիկներ ունենամ ու իրենց տանեմ: 51 տարեկան եմ ու առողջություն էլ չունեմ, միակ երազանքս ընտանիքիս տեսնեմ ազատության մեջ»,-ասել է Արմեն Տեր Սահակյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել։

«Արմեն Տեր-Սահակյանը հացադուլի մասին դիմում է ներկայացրել երեկ՝ նոյեմբերի 30-ին ժամը 17 անց 30-ին: Նա պահանջում է վաղակետ ազատման մասով իր դիմումը բավարարել»,-Henaran.am-ի թղթակցին հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ