24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված  օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք  ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն: Ձեռք բերված  նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առևտրի սրահի և հասարակական  սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից […]

Հացադուլավոր ազատամարտիկին խաբելով հեռացրել են Կառավարության մոտից. Ահազանգ

«Ինձ խաբելով հեռացրել են Կառավարության շենքի մոտից և այժմ գտնվում եմ Կենտրոնի քաղմասում: Ես հանցագործ չեմ և ինչքան արգելեն ինձ բողոքիս ձայնը բարձրացնել, այնքան ավելի ծայրահեղ քայլի պատրաստ կլինեմ»,-հայտնեց Henaran.am-ի խմբագրության ահազանգած քաղաքացի , ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը, որը արդեն 7 օր գտնվում է հացադուլի մեջ: Ազատամարտիկի բողոքը իրավական հարթության վրա է: Նրա խոսքով՝ ինքը խարդախության զոհ […]

Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը.ՄԻՊ

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են: Հուսով եմ բոլոր մանրամասները օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում և կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ: Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը:

Լրագրողները դատապարտում են պատգամավորին բռնության համար

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն ահազանգել է, որ այսօր Ազգային ժողովում, որտեղ կա անվտանգության ուժեղացված հսկողություն,  պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածել է իր աչքին: Տեղի է ունեցել հերթական բռնությունը լրագրողի նկատմամբ: Եթե նախկինում լրագրողների իրավունքները խախտվում էին հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա այսօր իրեն շատ ավելի վատ պահվածք է թույլ տվել ընդդիմադիր համարվող պատգամավորը, որն […]

Ոստիկանը ուրիշի քարտով հափշտակություն էր կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին: Քաղաքացի Աննա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին ինքը «Արարատբանկի» բանկոմատից կանխիկացրել է գումար, սակայն մոռացել է վերցնել քարտը: […]

Վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդուն ու փախել

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 6 մսուր մանկապարտեզի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու եւ դիմել փախուստի: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:  Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 16.00-ին, վարորդը ինքնակամ ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:

Ազգային ժողովում պատգամավորը հարվածել է լրագրողին

Խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել է hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին ու հարվածել նրա աչքին: Այս մասին Henaran.am-ին պատմեց լրագրողը: «Ես հարց տվեցի Ռուբիկ Հակոբյանին Դաշնակցության գաղափարական գծի մասին, ինչը Հակոբյանին դուր չեկավ. ինձ սկսեց քաղաքակրթության դասեր տալ։ Ասացի, որ դասեր չտա, ինչից հետո Ռուբիկ Հակոբյանն ասաց՝ արի տեսնենք՝ ով է ում դաս տալիս»: Լրագրողը նշեց, […]

Դաժան սպանության հեղինակները թմրամոլներ են եղել.նոր բացահայտումներ

«Փորձաքննությամբ ապացուցվել է, որ Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծողները եղել են թմրանյութի ազդեցության տակ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտնեց  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը: «Փորձաքննությամբ ապացուցվել է, որ ոչ միայն ալկոհոլի ազդեցություն տակ են եղել, այլեւ թմրանյութի: Ապացուցված է նաեւ, որ նրանք թմրամոլներ են: Այդ պատճառով քրեական գործից առանձնացվել է այդ մասը եւ նոր […]

Արտակարգ դեպք Հրազդանում. 24 ամյա խոհարարը մահացել է

Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդանում: Հրազդանի գիշերային ակումբներից մեկում հայտնաբերել են Հրազդանի 24-ամյա բնակչին՝ ընկած վիճակում: Երիտասարդը եղել է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի աշխատակից: Շրջանառվող լուրերի համաձայն, երիտասարդ խոհարարին պատահաբար նկատել են գիշերային ակումբի աշխատակիցները եւ շտապ տեղափոխել Հրազդանի բժշկական կենտրոն, բայց վերջինն արդեն մահացած է եղել:

Դաժան սպանության «հերոսներին» գաղտնալսել են.մանրամասներ

«Ուզում ենք, որ նման դեպքերը բացառվեն»,-այսօր՝ դեկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայտնի լեզվաբան  Փառանձեմ Մեյթիխանյանը, ում  ամուսնուն սպանել են դաժանաբար: Լեզվաբանը փոխանցմամբ՝  նախաքննության ընթացքը իրեն բավարարել է: Ամուսնուն կորցրած մտավորականը  մեղադրյալների գաղտնալսումներին ծանոթանալուց հետո  սկսել է խղճալ նրանց  հարազատներին. «Եթե մինչեւ այդ ես որպես մանկավարժ, մտածում էի` միգուցե չեն ցանկացել, դիտավորություն չեն ունեցել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի