27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հացադուլավոր ազատամարտիկին խաբելով հեռացրել են Կառավարության մոտից. Ահազանգ

«Ինձ խաբելով հեռացրել են Կառավարության շենքի մոտից և այժմ գտնվում եմ Կենտրոնի քաղմասում: Ես հանցագործ չեմ և ինչքան արգելեն ինձ բողոքիս ձայնը բարձրացնել, այնքան ավելի ծայրահեղ քայլի պատրաստ կլինեմ»,-հայտնեց Henaran.am-ի խմբագրության ահազանգած քաղաքացի , ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը, որը արդեն 7 օր գտնվում է հացադուլի մեջ:

Ազատամարտիկի բողոքը իրավական հարթության վրա է: Նրա խոսքով՝ ինքը խարդախության զոհ է դարձել՝ 55 հազար դոլար գումար, պայմանագրով տալով  «Արցախբանկի» աշխատակից  Անուշիկ Շահրամանյանին, որը  այդպես էլ գումարը չի վերադարձրել: Ավելի ուշ Ղազարյանի փոխանցմամբ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաշխառության համար Սարգիս ղազարյանին  դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Սարգիս Ղազարյանը հայտնել էր , որ  իրեն ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Արամ Վարդևանյանը, որը լսել է բողոքը , բայց գործին ընթացք չի տրվել:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ